ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆ. «Արդեն ավելի քան մեկ ամիս է՝ Ադրբեջանն ու Թուրքիան պատերազմ են մղում Արցախի դեմ, ռմբակոծում են քաղաքացիական բնակչությանը, եկեղեցիները, իրականացնում են հնարավոր բոլոր ռազմական հանցագործությունները: Ավելի քան 800 զինծառայող է արդեն զոհվել Ադրբեջանի հարձակումները հետ մղելիս, տասնյակ խաղաղ բնակիչներ են մահացել: Ըստ հաշվարկների, Արցախի քաղաքացիական բնակչության կեսից ավելին տեղահանվել է՝ ռմբահարման պատճառով ձմռան ընդառաջ քնում են մեքենաներում կամ բաց դաշտերում:
Ես ԱՄՆ-ին պաշտոնապես կոչ եմ անում ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը:
Մենք չենք կարող թույլ տալ, որ պատմությունը կրկնվի: Եթե Ադրբեջանն ու Թուրքիան որոշել են պատերազմ մղել, ԱՄՆ-ը, Մինսկի խումբը և միջազգային հանրությունը պետք է հստակորեն հայտարարեն, որ նրանք իրենց նպատակներին չեն հասնի: Ալիևին ու Էրդողանին պետք է հասկացնել, որ եթե այս պատերազմը շարունակեն, ապա կլինեն հետևանքներ: ԱՄՆ-ը չի կարող անտարբեր մնալ այս ամենի հանդեպ:
Ես կանգնած եմ Հայաստանի կողքին: Ես կանգնած եմ Արցախի կողքին»:
Կարդացեք նաև
ԱՀ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ