Կանադական Bombardier Recreational Products ընկերությունը հայտարարել է, որ դադարեցնում է ավիադետալների մատակարարումն այն երկրներ, որոնք այդ դետալներն օգտագործում են անհայտ նպատակներով։ Հայտարարությունն արվել է այն բանից հետո, երբ հայտնի էր դարձել, որ ընկերության արտադրած շարժիչներն օգտագործվում են Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում թուրքական անօդաչու սարքերի արտադրության համար։
Քվեբեկում գործող ընկերությունը, որն ավելի շատ հայտնի է Ski-Doo և Lynx ձյունագնացների արտադրությամբ, հայտարարել է, թե հայտնի է դարձել, որ իր ավստրիական Rotax դուստր ընկերության արտադրած շարժիչներն օգտագործում են թուրքական Bayraktar TB2 անօդաչու թռչող սարքերի համար։
«Մեզ վերջերս հայտնի դարձավ, որ Rotax-ի որոշ դետալներ օգտագործվում են ռազմական ԱԹՍ-ների արտադրության մեջ, և մենք անհապաղ հետաքննություն ենք սկսել։ Իսկ մինչ այդ մենք կասեցնում ենք ավիադետալների մատակարարումն այն երկրներին, որոնք դրանք անհայտ նպատակներով են օգտագործում»,- Radio Canada International -ին ասել է ընկերության փոխնախագահ Մարտին Լանժելյեն։
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ