Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեփան Գրիգորյան. «Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը ճիշտ է, Հայաստանը չի ասում՝ ոչ, ասում է՝ եկեք քննարկենք Մինսկի խմբի շրջանակներում». «Ժամանակ»

Հոկտեմբեր 24,2020 10:32

Ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղապահների տեղակայումը ընդունելի է հայկական կողմի համար, և այդ ուժերը կարող են լինել ռուսաստանյան խաղաղապահները՝ ռուսական «Ինտերֆաքս»-ին տված հարցազրույցում երեկ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի կարծիքով՝ վարչապետի դիրքորոշումը ճիշտ է: «Նիկոլ Փաշինյանը փաստորեն նշում է՝ մենք դեմ չենք, մենք համաձայն ենք Մինսկի խմբի շրջանակներում քննարկել խաղաղապահների հարցը։ Նույնիսկ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Ռուսաստանն այդ հարցը դրեց, ու ես ինչքան հասկացա՝ բոլորը համաձայնեցին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում այդ հարցը շոշափել։ Ու այստեղ ոչ միայն Ռուսաստանի խաղաղապահների մասին է խոսքը, այլև ընդհանուր առմամբ։

Ակնհայտ է, որ այնտեղ կան քննարկումներ, ու իմ կարծիքով՝ նաև անհամաձայնություններ, հակառակ դեպքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կհրապարակեր իր հայտարարությունը։ Շատերը չգիտեն, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վերջին նիստում դեռ հայտարարություն չի համաձայնեցվել։ Ինչի՞ հետ է դա կապված, կասկած չունեմ՝ որոշ նյուանսների։ Բոլորը հասկանում են, որ խաղաղապահներ մտցնելը միգուցե դադարեցնի պատերազմական գործողությունները։ Դա է պատճառը, որ Ռուսաստանի այդ առաջարկն ընդհանուր առմամբ դրական է։ Իմ կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը ճիշտ է, Հայաստանը չի ասում՝ ոչ, ասում է՝ եկեք քննարկենք Մինսկի խմբի շրջանակներում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

 

Մարիամ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031