Լրահոս
Օրվա լրահոսը

Արդեն մոտեցել ենք իտալական սցենար ասվածին․ մահճակալային ֆոնդը սպառված է, գերծանրաբեռնված են հիվանդանոցները․ «Ժամանակ»

Հոկտեմբեր 24,2020 10:19

Կորոնավիրուսի թվերը գնալով շեշտակի աճում են։ Նվազման միտում դեռևս չի նկատվում։ Համաճարակաբանների խոսքերով՝ մինչև հոկտեմբեր ամսվա վերջ այս թվերը դեռ կաճեն։

Նշենք, որ միայն երեկ կատարվել է 5760 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2474 նոր դեպք: Այսինքն՝ կատարված թեստերի մոտ 43% հաստատվել է։

ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ, իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանի խոսքով՝ արդեն մոտեցել ենք իտալական սցենար ասվածին։ Արդեն կարելի է ասել, որ մահճակալային ֆոնդը սպառված է, գեր-գերծանրաբեռնված են հիվանդանոցները, ազատ մահճակալներ չկան։

«Նախարարությունն ամեն ինչ անում է, որ լրացուցիչ մահճակալներ տեղադրեն, բայց հիվանդներն այնքան շատ են, որ ստիպված տանը մնացող հիվանդների թիվը շատ անգամ ավելի է։ Հոսպիտալացվում է ամեն 8-ից 1-ը, այն էլ, երբ ծայրահեղ վիճակում է լինում»,- ասաց Գայանե Սահակյանը։

 

Սոնա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» թերթի այս համարում 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031