Լրահոս
Օրվա լրահոսը

«Ագրեսորը նկատել է երեք ռուսական համարներ մեկ վայրում և հենց այդ պահին հարվածել իսրայելական ԱԹՍ-ով». Ալեքսանդր Ժիլինը՝ Յուրի Կոտենոկի՝ Շուշիի եկեղեցում վիրավորման մասին

Հոկտեմբեր 24,2020 09:32

«Քիչ առաջ տեսաուղերձով շփվել եմ իմ մարտական ընկերոջ՝ Յուրի Կոտենոկի հետ, որը գտնվում է Երևանի հիվանդանոցներից մեկում: Լավագույն հայ նեյրովիրաբույժները ծանրագույն վիրահատություն են կատարել՝ փրկելով Յուրիի ոտքը»,- այսպիսի տեղեկություն է հայտնում ռուս ռազմական փորձագետ Ալեքսանդր Ժիլինը:

Ֆեյսբուքյան իր էջում նա իր խոնարհումն է հայտնում հայերին և նշում. «Փառք Աստծո, իմ ընկերը Երևանում է, որտեղ նրան շրջապատում են եղբայրական հոգատարությամբ և բարձրակարգ օգնություն են ցուցաբերում»:

Ալեքսանդր Ժիլինը նշում է, որ Ադրբեջանի կողմից այն եկեղեցուն հարվածից, որտեղ Յուրին, նրա օպերատորը և ևս մեկ ռուս լրագրող են գտնվել (Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի՝ Տ.Հ.) մանրամասներ են ի հայտ եկել: Ալեքսանդր Ժիլինը մանրամասնում է. «Նրանք բոլորն ունեցել են ռուս օպերատորների SIM քարտեր: Ագրեսորը նկատել է երեք ռուսական համարներ մեկ վայրում և հենց այդ պահին հարվածել է իսրայելական ԱԹՍ-ով: Այսինքն՝ նրանք միտումնավոր հարվածել են ռուս բաժանորդներին: Արկը պայթել է եկեղեցում ՝ Յուրիի կողքին, որի պատճառով էլ ստացել է ծանր վիրավորում: Նրան փլատակների տակից դուրս է բերել և իր տուն տարել հայ ընկերը»:

Ալեքսանդր Ժիլինը նաև հայտնում է, թե իր հետ զրույցի ավարտին ինչ է ասել Յուրի Կոտենոկը. «Ես արդեն պատասխանել եմ հայկական լրատվամիջոցների այն հարցին, թե ինչու եմ ես հայտնվել ղարաբաղյան պատերազմի այս կողմում: Բոլոր ընկերների համար կրկնում եմ, ռուս սպան չի կարող լինել այլ կողմում, բացի այն կողմից, որին սպանում են, եթե նա ռուս սպա է: Այդպես է դաստիարակված: Վերջակետ: Իսկ ես ստորագրում եմ այդ խոսքերի տակ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031