Արդեն բազմիցս ասվել է, որ այս պահին լուծվում է ոչ միայն Արցախի, այլեւ ընդհանրապես հայկական պետականության հարցը: Դա զուտ քարոզչական կարգախոս չէ՝ դա իրականություն է. հաղթանակից հետո մենք կունենանք ավելի ուժեղ, տարածաշրջանի ու աշխարհի քաղաքական անցուդարձում ավելի ազդեցիկ դեր ունեցող պետություն:
Ես դեմ եմ պայմանական եղանակին՝ «եթե պարտվենք» բառերով սկսվող ենթադրություններին. ոչ մի «եթե» հարկավոր չէ, որովհետեւ պետք չէ քննարկել այն, ինչ չի կարող տեղի ունենալ:
Հայոց պետականության գոյության հարցն այսօր լուծվում է առաջնագծում: Մենք, մնացածներս, հիմա ապրում ենք ոչ թե պարզապես Երեւանում կամ հայաստանյան որեւէ այլ բնակավայրում՝ մենք ապրում ենք ռազմաճակատի թիկունքում:
Դա նշանակում է մեր ուշքն ու միտքը պետք է լինի առաջնագծում գտնվողներին օգնելը: Այդ օգնությունն, իհարկե, կարող է արտահայտվել տարբեր ձեւերով, բայց այս պարագայում ես ուզում եմ եւս մեկ անգամ անդրադառնալ նրանց, ովքեր ինչ-որ բան ասում եւ գրում են՝ սկսած նախագահից եւ վարչապետից, վերջացրած ֆեյսբուքում «ստատուսներ» եւ մեկնաբանություններ գրողներով: Այսօր, ներողություն արտահայտությանս, ամբախ-զամբախ խոսելու ժամանակը չէ:
Հայերի 99 տոկոսից ավելին պատերազմի հետ կապված բոլոր հարցերում համակարծիք են, եւ դա հրաշալի է: Բայց երբեմն մեր տեքստերից կարող է սխալ տպավորություն ստեղծվել, որը, կարծում եմ, մեզ համար շահավետ չէ: Դրա համար ես առաջարկում եմ, որ մեր խոսքը մտածված եւ հավասարակշռված լինի, որպեսզի…
Կարդացեք նաև
Տպավորություն չստեղծվի, որ մենք դեմ ենք Արցախի խնդրի կարգավորման շուրջ բանակցություններին: Պարզապես մեթոդաբանությունը պետք է լինի հետեւյալը. սկզբից անհրաժեշտ է, որ հաստատվի կայուն զինանադադար, դրանից հետո միայն հնարավոր են ցանկացած խնդրի շուրջ բանակցություններ:
Տպավորություն չստեղծվի, որ մենք չենք գնահատում մեր բարեկամների, առաջին հերթին Ռուսաստանի հետ լավ հարաբերությունները:
Տպավորություն չստեղծվի, որ ռազմական խնդիրները լուծելիս մենք հույսներս դնում ենք որեւէ բարեկամի, այդ թվում՝ Ռուսաստանի վրա:
Տպավորություն չստեղծվի, որ մենք Հայաստանի ներսում ինչ-որ անհաղթահարելի հակասություններ ունենք: (Չնայած երբեմն, միասնականության մասին խոսելիս, ոմանք «մաքսանենգ ճանապարհով» փորձում են ներմուծել իրենց քաղաքական համակրանք-հակակրանքները):
Տպավորություն չստեղծվի, որ կորուստների ցավը մեզ մղում է անվերապահ պացիֆիզմի:
Տպավորություն չստեղծվի, որ մենք բացասական զգացմունքներ ունենք որեւէ ժողովրդի հանդեպ: Արցախի եւ, հետեւաբար, հայկական պետականության դեմ կռվում են ադրբեջանցիներ, թուրքեր, արաբներ, այլ ազգերի ներկայացուցիչներ, իսկ վարձկանների մեջ կարող են լինել անգամ եվրոպացիներ: Նրանք բոլորը զինված մարդիկ են, որոնք ոտնձգություններ են կատարում մեր սահմանների հանդեպ եւ պետք է ոչնչացվեն, իսկ ժողովուրդների հետ մենք խնդիր չունենք:
Այդ ամենի հետ հայերի ճնշող մեծամասնությունը, կրկնեմ, համաձայն է: Պարզապես հույզերի ազդեցության տակ մեր խոսքում անցանկալի երանգներ են սպրդում:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Եթէ իմ (մէկ հատիկ) մանչս պիտի մեռնէր, Հարաւային Կովկասի մէջ, յանուն Հայութեան, վստահաբար պիտի նախընտրէի որ, գոնէ, դա տեղի ունենար՝ Մայիս 2018-էն առաջ:
just saying…
Աստված մի արասցէ, ընկեր Հ.Շ։ Մանչիդ երկար և երջանիկ կյանք կցանկանամ, ինչպես և իմ երկուսին։
Հարավային Կովկասում Հայության համար զոհվածներ էսօր էլ չկան։ Կան մարդիկ, որոնք իրենց կյանքն են տալիս իրենց հողում իրենց ընտանիքի ապրելու իրավունքի համար։ Ու հեչ կապ չունի ոչ էդ պետության անունը, ոչ էլ, առավել ևս, դրա ղեկավարների։ Լավ կլիներ, իհարկե, որ ձեր պաշտելի նախագան գոնե ալիևի չափ խելք ու, մեղա քեզ Տեր Աստված, բարոյականություն ունենար ու մի երկու հատ աթս առներ իրա պերերիվի փողով կամ մի երկու առյուծ քիչ սպաներ։ Աշխարհը չէր վերջանա։ Էսօր էլ արցախցի ու այլ հայերի մանչեր ավելի քիչ զոհեր կտային։ Ինչևէ, just sayin’։
հուսով եմ մոդերատորը խոսքերիս մեջ կայքի policy ի խախտում չի գտնի
Հարգելի Արամ Աբրահամյան,
Ձեր վախերը զուր են: Այսօրվա հայաստանցու կերպարը, բոլոր իմաստներով, փաստում է այդ: Փաստենք ևս, որ աշխարհի հայությունը ևս հասկանում է թե պահի կարևորությունը, թե ստեղծված իրավիճակի պատճառները, թե իր անելիքը:
“Հայերի 99 տոկոսից ավելին պատերազմի հետ կապված բոլոր հարցերում համակարծիք են, եւ դա հրաշալի է: “ – Դուք իրավացի եք: Ժողովուրդը իմաստուն է… Հերթական անգամ համոզվում եմ այս հայտնի պնդման մեջ, տեսնելով այսօր հայաստանցու թե վարքը, թե արտահայտած մտքերը:
Իսկ Ձեր այն մտավախությունը, որ “հույզերի ազդեցության տակ մեր խոսքում անցանկալի երանգներ են սպրդում”, ևս զուր են, քանի որ լինել/չլինելու պարագայում հուզականությունը, որպես երևույթ չեզոքանում է: Հուզվել այս կամ այն պատճառով ՍՏԵՂԾՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ, կարող են մարդիկ, որոնք ապահովագրված են:
Հաղթելու ենք: Բոլոր խնդիրներով հանդերձ մենք ճիշտ ուղու վրա ենք: Կեցցե այն Հայաստանը, որը լինելու է մեզանից հետո:
Տեսականորեն ճիշտ այդ դրույթը չի գործում՝ եթե մի ողջ ժողովրդի մեջ ատելություն են սերմանում քո ազգի նկատմամբ: Եվ հենց այդ ժողովրդի դեմ պատերազմի ժամանակ և հատկապես ճակատային գծում հնարավոր չէ չտածել բացասական զգացմունքներ նրա նկատմամբ:
Նախ, «պաշտելի» ոեւէ մէկը չկայ այս նիւթին մէջ: Ես Պատմութեան անցած եւ առասպելի վերածուած կերպարները չեմ պաշտեր, ուր մնաց տակաւին ողջ, ժամանակակից մարդիկ:
Թէ որ անցեալին նուազ զէնք էին գնում, թերեւս, սակայն փաստ է նաեւ որ այդքան զէնքի կարիքը չկար, 1994-էն մինչեւ 2018: Ձեւը գտած էին statu quo մը պահպանելու: Այդ ուրիշ հարց, որ չօգտուեցանք այդ երկարատեւ, այսօրուայ բաղդատած՝ յարաբերաբար խաղաղ ժամանակաշրջանէն, երկիրը զօրացնելու համար: [Այդ հաւաքական թերացման կ’ակնարկեմ ստորեւ, վերջին պարբերութեան մէջ:]
Իսկ անկէ ե՞տք, ինչու յաւելեալ զէնքեր չգնուեցան: Աւելի ճիշդ, բազմիցս յայտարարուեցաւ որ պէտք եղածը կատարւում է այդ ուղղութեամբ, սակայն այդպէս չէր – եթէ պիտի համարենք որ այժմ բաւարար չէ զինամթերքի տեսակները – : Զինուորներուն տոլմա կերցուցին – պատկերները լայնօրէն ցուցադրելով -, նոր շորեր տուին, եւայլն., բայց զինապաշարի վերաբերեալ խոշոր խոշոր յայտարարութիւնները, փաստօրէն… նման էին մնացեալ խոշոր խօսքերին, գրեթէ ամէն բանի մասին: Մինչ, տեւաբար մսխումներ տեղի ունեցաւ պետական պիւտճէյից…
Ձեր ըսածին մէջ ամէնաէականը այդ ճիշդ բացատրութիւնն է, թէ, Հայաստանում եւ Արցախում, կռուելու հիմնական մղումը՝ տուն-տեղ պաշտպանելն է: Այստեղ է շփոթը, որոշ Դասական Սփիւռքի մը հետ: Որու հետաքրքրութիւնն ու զգացումները այդ երկրին նկատմամբ, հիմնուած չեն տուներու, պարտէզներու, աղբիւրներու եւ պտուղներու նիւթային սեփականութեան վրայ, այլ կ’առնչուին ազգային գաղափարաբանութեան մը, որմէ կախեալ է Հայի ինքնութիւնը: Հայոց Զարթօնքէն ի վեր, տասնիններորդ դարի սկիզբները:
Այդ գաղափարական ըմբռնողութեան պակասը, հայկական հողի վրայ, ինքնաքայքայումի պատճառ հանդիսացաւ: Այդ պատճառով է, որ երեսուն տարիներ շարունակ, Հայաստանն ու Արցախը բաւարար չափով չվերականգնեցան: Քանի որ ամէն մարդ կը մտածէր միայն իր տունին եւ իր արտին մասին, կը մտահոգուէր ու կը զբաղուէր միայն ու բացառապէս իր անհատական պահանջքներով, անձնական իղձերով, անհատական բարօրութեան հետապնդումով: Բոլոր «իզմ»երի չգոյութիւնը, ինքն ին, ահաւոր Գաղափարաբանութիւն մըն է: Որ կարելի է կոչել՝ ոչինչիզմ:
պատասխանում էի «Մ.Հ.»-ին… երեւի սխալ կոճակ սեղմեցի… (Ռուբեն Ռուբինյանին պէս, երբ որ Ռուսաստանի դէմ քուէարկեց երւոպական ատեանում…)
Dear H.S.
During these difficult times, especially those of us who live outside Armenia, the only thing we should be doing is supporting our troops, our government and if we can, making donation to All Armenian Fund. No-one is interested in your uninformed comments and analysis, which are often longer than the editor’s column. I believe you have some personal site where you publish some of your thoughts that no-one reads. Please post them over there. When the war is over and peace returns to our homeland we will have time to explain to you why 95% of Armenians despise your beloved and corrupt 2nd and 3rd presidents who enriched themselves in the back of ordinary Armenians. Those very Armenians who are fighting and dying in Artsakh. Read the previous two sentences and let that sink in.
Well, let’s see if Armenians like you, with leaders that you respect, will be able to do any better, in the next 30, even 50 years. Good luck.
Until then, indeed, someone like you doesn’t have the basic capacity to understand the articles that I am posting on my blog (which has a decent audience, in terms of quantity and quality, btw; compared to the number of “views” that I often see on the majority of articles published on popular Armenian on-line newspapers) .
Well. First my post did not mention who I support or respect. With that said, unlike you I respect the choice of Armenian people, do not pretend that seating 10,000 miles away I know better what is best for them and claim to understand daily struggles they are going through. Unlike you, I also condemn the corrupt leaders and do now worship them.
The fact that you think the war is happening because of the 2018 events, explains how uninformed or misinformed you are.
Please be assured, I will not waist a minute of time reading some of the uninformed nonsense that you publish in your blog.
oh, that famous « 10000 miles away » argument, now… of course…
putting aside the fact that, in my specific case, over the years, for a member of the Traditional Diaspora, I have spent an extraordinary amount of time in Armenia and Artsakh – and not for tourism -, okay fine, let us suppose that I am one of those Armenians who have not set foot in Armenia, let alone Artsakh (actually, a lot of them visit Yerevan for 1 or two weeks, and they don’t even go to Artsakh; no time for that, see, with all the fun going on in that artificial, hedonistic city…; we need an extreme war like the one that is going on now, so that everybody suddenly “rediscovers” Artsakh and its fundamental importance… until the next time…)
so, from 10000 miles away : it is acceptable to encourage and applaud enthusiastically a “color revolution” happening in Armenia (or even, to go there, take niece selfies during those joyful, self-destructive demonstrations, and then to come back home, in our nice diasporan countries…), but it is forbidden to even express the opinion that the total catastrophe which is happening now, is the result of that revolution
yes, please, do me a favour : continue to never read my articles; you don’t have to read any or my comments on this page neither, by the way
“Այսօր, ներողություն արտահայտությանս, ամբախ-զամբախ խոսելու ժամանակը չէ:”
Բացե՛ք Ձեր սեփական թերթի էջը (https://www.aravot.am/2020/10/25/1146445/), որտեղ ամբախ-զամբախ խոսքը համեմվում է ստալինյան ժամանակների լրագրողական շաբլոններով:
Հ.Շ. -ին
Ձեր ելույթներից կարելի է եզրակացնել, որ 2018 թվականը Ձեր կյանքի ջրբաժանն է՝ կյանք մինչ 2018 թվականը և նրանից հետո: Պատահում է… Հայաստանը՝ ոչ իրական երկիրը, այլ գաղափարը, Ձեր իրական կյանքի անբաժան մասն է, որովհետև կուշտ և ապահով լինելուց բացի, բանական էակին անհրաժեշտ է գաղափարական լցոնում, արդարացնելու համար իր կյանքի ոչ միայն կենսաբանական իմաստը: Ձեր երևակայության մեջ կառուցված Հայաստան գաղափարը փլուզվեց 2018-ից հետո և այդ է պատճառը Ձեր անհանդուրժող կեցվածքի: Պատահում է…. Ինքներդ փնտրեք և գտեք այն դեղամիջոցը, որը թույլ կտա Ձեզ տեղափոխվել գաղափարական վիրտուալ աշխարհից իրական, վերադարձնել (եթե նա երբև է եղել է) սթափ դատելու կարողությունը:
Ձեր բոլոր դատողությունները և քննադատությունները, որոնք համեմված են հեգնանքով և մեծամտությամբ, խոսում են նրա մասին, որ կտրված լինելով Հայաստան երկրի իրական կյանքից, վեհ գաղափարների աճպարարությունը (ինքնություն, ազգային գաղափարախոսություն) բերել հասցրել է Ձեզ շատ տխուր մի հանգրվանի՝ ոչ ադեկվատության: Ի տարբերություն Ձեզ – “Պատմութեան անցած եւ առասպելի վերածուած կերպարները չեմ պաշտեր, ուր մնաց տակաւին ողջ, ժամանակակից մարդիկ:” – ցավակցում եմ…just saying, ես ժամանակ առ ժամանակ բացահայտում եմ ինձ համար անձեր, որոնք արժանի են պաշտամունքի:
Կոստան Զարյան…. Հայ գրականության մենակը… Հսկա… Եվ գիտե՞ք, թե ինչն է մեր ազգի գաղափարախոսությունը, ըստ Զարյանի… ՀՈՂԸ: Այդ հողի վրա են ծնվում Հայ Աստվածները այնպիսին, ինչպիսին կարող են ծնվել միայն այս հողում: Այնպես որ, հարգելի ցեղակից, հարգելով Ձեր հոգու տառապանքները, առանց հեգնանքի, փաստում եմ մի տխուր փաստ, որ այսօր մեկ ընկույզը ի նպաստ բանակի հարյուր դրամով վաճառող մանչը, շատ ավելի մեծ առաքելություն ունի մեր ազգի համար քան Ձեր քաղափարախոսական աճպարարությունը:
Անձնական պարագաս եթէ սահմանափակ նշանակութիւն մը կրնայ ունենալ, այն պատճառով պիտի ըլլայ որ ես բարձրաձայնում եմ Դասական Սփիւռքի որոշ հատուածի մը զգացումները եւ մտածումները, եւ մանաւանդ Հայաստանի նկատմամբ այդ հոսանքի կարծիքների հոլովոյթը, երեսուն տարիներէ ի վեր: (Բնորոշ սխալ մը պիտի ընէք հաւանաբար, շատ նեղ կերպով, դիւրին եւ մակերեսային պիտակաւորումով մը կրճատելով՝ Հայութեան նշեալ հատուածը: Բայց ինչ անեմ…)
Հայաստանի ստեղծումը՝ 2018-ին միայն, «կյանք մինչ 2018 թվականը և նրանից հետո», ոչ միայն իմ ըսածիս հետ կապ չունի, այլ ըսածներիս հակառակն է:
2018-ին ծայր տուած իրադարձութիւնները, պարզապէս վերջին կաթիլն էր, որ իմ նմանների համար՝ բաժակը յորդեցուց: Գոնէ վերեւ արտայայտած կարծիքներուս մէջ, յստակօրէն կ’ակնարկեմ էական խնդիրների, անցած երեսուն տարիների առնչութեամբ:
Անգթութիւն պիտի լինի, եթէ ես ալ Ձեր ոճով պատասխանեմ Ձեզի: Նկատի ունենալով այն վիճակը, որուն մէջ կը գտնուիք արդէն: Ասկէ ետք, երեւի ոչ թէ 2050ին, այլ 3050-ին է որ կը նայինք, թէ ուր հասած կը լինի «Նոր Հայաստանը» :
Առարկայականօրէն, պատմականօրէն, ճիշդ չէ որ կուշտ փորով մարդը միայն կը զբաղուի, որպէս շռայլութիւն՝ Գաղափարներով: Աշխարհի ամենաիմաստալից, իմացական եւ իմաստասիրական գաղափարաբանութիւնները ծնունդ առած ու կազմաւորուած են ժողովուրդների կարիքաւոր շրջանակներում:
Ընդհակառակը, նիւթապէս հանգիստ, անձնական բարօրութիւն վայելող անձն է, որ կարիքը չունի գաղափարական ըմբռնողութեան, յանձնառութեան, եւ մանաւանդ՝ գործունէութեան: Քանզի, արդարեւ, այդ ուղիով, երկար ժամանակ պարապ տեղը ինքզինքդ չարչարելէ ետք, կը հասնիս միայն յուսախաբութեան: Կամ Ձեր խօսքերով՝ իրականութեան:
“….այն վիճակը, որուն մէջ կը գտնուիք արդէն….” կապելով 2018 թվականի իրադարձությունների հետ կրկին անգամ փաստում եք այն իրողությունը, որ “2018 թվականի փաստը” Ձեր պարագայում, հոգեբանական ծագումնաբանության խնդիր է ընդամենը, և որև է կապ չունի իրողության կամ աշխարհաքաղաքականության հետ:
…facts is always stupidest (Nietzsche): Մնացեք Ձեզ համար այդքան ցանկալի այդ մոլորության մեջ, դա Ձեր իրավունքն է:
Dear H.S.
With such a backward thinking, I really start doubting that you are a lawyer who lives in Canada. Your theory is, just because people in Armenia overthrew corrupt government who rigged the elections for 20 years is the reason we have a war in Artsakh? And people in Armenia were just better off keeping those corrupt officials in place. Next time you are in Armenia, before you take a trip to Artsakh, take a 5 minute drive to “Manument” neighborhood and see where the taxpayers money was spent. I could try to explain as to why I think the war has started but this is not the place and time for it. (This is a response to your last comment and I will stop here).
You may also consider attending UCLA’s conference on this topic next Saturday that will help you to better understand the issues.
Have a nice day.
you can call my thinking backword, and even « doubt » the objectively irrefutable fact that I am indeed an active lawyer, for 31 years now, in Canada
I have learned what I know about Armenians, Armenia and Artsakh, in actual reality and on the ground, in actual action, on 3 continents, and over a period of time of at least 45 years
but you go on and learn it in Academia – in Southern California furthermore… -… I am sure that you will receive a very “progressive” education, congrats…
you just need a good 25 more years, to understand what I am saying.. if, by that time, you are still interested by the subject, that is…
… Unfortunately I could not keep my promise about my last post. How about you going and living in Armania, like I did for 25 years and serving in military. Then may be you can tell me how many more years you need to understand what I am saying.
I already recognized you have a steep leaning curve but there is always a hope.
հա, ես շատ խելացի չեմ, բայց գոնէ օտարութեան մէջ ծնած ու մեծցած, կարողացել եմ հայերէն սորվիլ, եւ կը նախընտրեմ հպարտօրէն այդ լեզուով գրել, հայկական թերթի մը ներքոյ… մինչ առաջին գրառումէդ սկսեալ, դու միայն անգլերէնով ես արտայայտւում… որպէսզի, ի՞նչ, զմայլինք որ այդ լեզուի՞ն ես տիրապետում… հազար պրավոներ… մնացեալը, առեղծուածային է, քանի որ եթէ այդ 25 տարիները կեանքիդ առաջին 25 տարիներն են, այսինքն՝ եթէ բնիկ հայաստանցի ես, հիմա խի՞ քո երկրի ռազմաճակատում չես… փոխանակ երթալ տաքուկ ԼՈՍի սքանչելի UCLA-յում, շատ կարեւոր դասախօսութիւններ մտիկ ընելու…
Արմեն,
չգիտեմ, ինչքանով moderator-ը, ճիշտ կհամարի իմ այս comment-ի հրապարակումը, սակայն ուզում եմ Ձեզ խորհուրդ տալ, ժամանակ և նյարդեր չծախսել: Մեկ տարի առաջ ես շփվեցի Հ.Շ. անձի հետ այս նույն ձևաչափով, նույն հարցերի շուրջ: Դադարեցրեցի այդ շփումը և նույնիսկ “Aravot” – ի կայքը ընդհանրապես այցելելուց, այն բանից հետո, երբ Հ.Շ.-ն այսպիսի մի միտք արտահայտեց, որ հայի ինքնությունը պահում է դասական սփյուռքը, իսկ հայաստանցին “միայն հող մը ունի”: Հարկ չեմ համարում նույնիսկ մեկնաբանել այս “գաղափարը”, որն արտացոլում է խնդիրների մի մեծ փունջ, սկսած ակադեմիական գիտելիքների, աշխահաքաղաքականությունից, անձնային և հոգեբանական: Ակադեմիական ուսումնասիրությունները և գիտելիքները միս ու արյուն են դառնում այն ժամանակ, երբ անցնում են քո կյանքի միջով: Գոյություն ունի հայտնի ավետարանական ճշմարտություն՝ մարգարիտներ մի նետեք խոզերի առջև, ինչը “թարգմանաբար” կնշանակե, ժամանակ և նյարդեր մի ծախսեք հասկացնելու մի բան, որը անձը “ՍԿԶԲՈՒՆՔՈՐԵՆ Ի ՎԻՃԱԿԻ ՉԷ” հասկանալ: Այստեղ միայն մեկ վտանգ եմ տեսնում, որ այս անձը իր ակտիվությամբ և համառությամբ կարող է մոլորեցնել դասական սփյուռքի մեր ցեղակիցներին:
Հանգիստ եղէք, Դասական Սփիւռքը բնաւ պէտք չունի ինծի, արդէն լաւապէս ու խորապէս հասկացած ըլլալու համար այն, ինչ որ ես մերթ ընդ մերթ այս էջում արտայայտում եմ, վերջերս – եւ դեռ միայն փոքր չափերով – : Ընդհակառակը, երկար տարիներ շարունակ, ես ջանացի այդ կարծիքը մի քիչ մեղմացնել այդ Սփիւռքին մօտ: Մինչեւ որ ես ալ ստիպուեցայ յանձնուիլ այլեւս իրականութեան:
Իսկ հետաքրքրական է որ ոչ-Դասական Սփիւռքը, այսինքն՝ այլազան պատրուակներով իրենց երկիրը լքած, լրիւ շուռ տուած շատ մը հայաստանցիներ (ոչ բոլորը անշուշտ), որոնք նաեւ շա՜տ վերերէ՜՜ն կը նային՝ իրենց տառացի հայրենակիցներուն – շատ աւելի ինքնահաւան եւ ինքնահաճ կերպով քան թէ որեւէ դասական սփիւռքահայ -, ձեր նմանների հեգնոտ «ցասումին» թիրախը չեն հանդիսանար, գոնէ ոչ հանրային կերպով: Քանզի անոնք, ինչ որ ել լինի, ձեզանից են, հա՞… Մենք ենք, օտարը… Հասկնալի է…
Բայց նորէն, մի մտահոգուիք: Կթան կովը, դեռ կու տայ: Քանզի՝ մահ իմացեալ…
Քննադատելն իմաստ չունի, մանավանդ խորհուրդներ տալը (1. Պատերազմ է, 2. «Առողջության համար վտանգավոր է»):
Ի՞նչ կլինի Լավրովի ծրագրի հիման վրա միջպետական, Ալեքսանդրապոլի պայմանագրի նման, պայմանագրի ստորագրումից հետո: