Լրահոս
Օրվա լրահոսը

Սիլվա Կապուտիկյան. «Կավատների՞, թե՞ սրբերի դուռ գնամ…»

Հոկտեմբեր 24,2020 12:30

Արվեստաբան, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սերգեյ Առաքելյանն «Առավոտին» տրամադրեց բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի անտիպ քառատողերից մեկը, որը մակագրված է. «Սիրելի Սերգեյին՝ տխուր օրերի տրամադրությամբ»։ Այն, ինչպես բանաստեղծուհին էր նշել նամակում՝ գրել է արցախյան լուրերը լսելիս։

Գրողը այն արվեստաբանին էր ուղարկել 09.08.1990թ., մերձմոսկովյան Պերեդելկինոյից, ուր գտնվում էր ԽՍՀՄ գրողների միության հրավերով։

Չեմ իմանում՝ էլ ո՞ւմ դիմեմ, ո՞ւր գնամ.
Կավատների՞, թե՞ սրբերի դուռ գնամ,
Գոռամ, վայեմ աշխարհի դեմ, Աստծո դեմ,
Թե՞ քարանամ ինքնավայել, լուռ գնամ…

Պատրաստեց Սանվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
23.10.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031