ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ենթադրում է, որ Լեռնային Ղարաբաղում մարտական գործողությունների դադարեցման շուրջ ընթացող բանակցություններում լավ առաջընթաց է գրանցվել։ Թրամփը նման հայտարարություն է արել Սպիտակ տանը լրագրողների առջև ելույթ ունենալիս։
«Տեսնենք, թե ինչ կլինի։ Կարծում եմ, որ իսկապես լավ առաջընթաց կա»,- ասել է Թրամփը՝ մեկնաբանելով Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը։
«Մենք բանակցում ենք Հայաստանի հետ։ Մենք շատ լավ հարաբերություններ ունենք նրանց հետ։ Նրանք շատ լավ մարդիկ են»,- ասել է Թրամփը, սակայն հրաժարվել է մեկնաբանել, թե արդյոք հեռախոսազրույց ունեցել է Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հետ։
«Չեմ ուզում այդ մասին խոսել»,- նշել է նա։
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ