Լոնդոնում հայ համայնքի ներկայացուցիչներն այսօր բողոքի ցույց են արել՝ ի պաշպանություն Արցախի։
Նրանք վանկարկում էին՝ «ամո՛թ Իսրայելին, Իսրայելը աջակցում է ահաբեկչությանը, Իսրայելի ձեռքերն արյունոտ են», «դադարեցրե՛ք ռմբակոծել հիվանդանոցները, «դադարեցրե՛ք ռմբակոծել եկեղեցիները», «դադարեցրե՛ք զենք վաճառել Ադրբեջանին, դադարեցրե՛ք աջակցել ահաբեկիչներին, «դադարեցրե՛ք աջակցել ցեղասպանությունը»։
Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի առավոտյան պատերազմ սկսեց Արցախի դեմ, ռմբակոծելով մայրաքաղաքն ու այլ բնակավայրեր, ռմբակոծելով նաեւ խաղաղ բնակավայրերը, ինչի արդյունքում զոհվել են քաղաքացիական անձինք։ Ադրբեջանին օգնում է Թուրքիան, որը ահաբեկչական խմբավորումներ է տեղափոխել Սիրիայից Ադրբեջան եւ Արցախում՝ մարտի դաշտ։
Կարդացեք նաև
Պաշտպանության բանակի փաստերով, ադրբեջանական զինված ուժերը իսրայելական արտադրության անօդաչու թռչող սարքեր են օգտագործում, ինչպես նաեւ «Բայրաքթար» տեսակի թուրքական արտադրության ԱԹՍ։
Մոտ մեկ ամիս է պատերազմը շարունակվում է․ Թուրքիան հայտարարել է՝ զորք կուղարկի Ադրբեջանին, եթե Ադրբեջանը դիմի։
Այսօր Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը բաց նամակով դիմել է ՌԴ նախագահին եւ խնդրել գործադրել բոլոր հնարավոր ջանքերն ադրբեջանաղարաբաղյան հակամարտության գոտում պատերազմի դադարեցման և քաղաքական գործընթացների վերսկսման ուղղությամբ:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ