«Հորիզոն» հայկական հեռուստալիքի գլխավոր պրոդյուսեր Վրույր Թադեւոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Ամերիկյան Մերկուրի հանրային ռազմավարության խոշորագույն ընկերությունը խզել է Թուրքիայի հետ $1 մլն պայմանագիրը: Ցույցերը, Լոս Անջելեսի քաղխորհրդի կողմից ճնշումներն ու այս ընկերության գործունեությունը դատապարտող միասնական աշխատանքներն իրենց արդյունքը տվեցին:
Թուրքիան զրկվեց այս ափին իրենց աջակցող PR կառույցից, որը լուրջ աշխատանք էր տանում մեդիայի և քաղաքական գործիչների հետ կապի, Թուրքիայի իմիջի բարձրացման և PR-ի այլ ոլորտներում: Որոշ իրավաբանական և լոբբիստական կառույցներ արդեն հրաժարվել են նաև Ադրբեջանից, աշխատանքները շարունակվում են»:
🛑 Ամերիկյան Մերկուրի հանրային ռազմավարության խոշորագույն ընկերությունը խզել է Թուրքիայի հետ $1 մլն պայմանագիրը:...
Posted by Vruir Tadevosian on 2020 թ. հոկտեմբերի 23, ուրբաթ