Թուրքիայում ԱՄՆ դեսպանատունը զգուշացրել է իր քաղաքացիներին հնարավոր ահաբեկչական հարձակումների և առևանգումների վտանգի մասին։ Դեսպանատան կայքում ասված է, որ դիվանագիտական առաքելությունը հաղորդումներ է ստացել Ստամբուլում ԱՄՆ և օտարերկրյա քաղաքացիների դեմ վտանգի մասին։ Դեսպանատունը խորհուրդ է տալիս խուսափել վայրերից, որտեղ կարող են հավաքված լինել օտարերկրացիներ՝ սկսած գրասենյակներից մինչև առևտրի կենտրոններ։
Միաժամանակ հաղորդվում է, որ Թուրքիայում ԱՄՆ հյուպատոսական ծառայությունները ժամանակավորապես չեն գործելու։
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ