Լրահոս
Օրվա լրահոսը

Դենիս Սամութ․ Պետք չէ մեղադրել ԵԱՀԿ Մինսկի խմբին

Հոկտեմբեր 23,2020 20:11

«Կարծում եմ՝ իրավիճակը կանխատեսելի էր»,- «Մեդիա կենտրոնի» կազմակերպած քննարկման ընթացքում ասաց «Լինքս» ընկերության ղեկավար և commonspace.eu-ի գլխավոր խմբագիր Դենիս Սամութը։

Նրա խոսքով՝ անցած տարի հույս կար, քանի որ շփման գծում պայքարն այդքան էլ ակտիվ չէր, սակայն պայքարը դիվանագիտությունում և պրոպագանդայում շարունակում էր նույնքան ինտենսիվ մնալ:

Դենիս Սամութը կարծում է, որ Թուրքիայի ներգրավվածությունը նույնպես կանխատեսելի էր․ «Կարծում եմ՝ այս իրավիճակը սրվում է։ Չեմ կարծում, որ այս խնդիրը իրավիճակը շուտով կհեռանա, այն պետք է կառավարվի նույն կերպ, ինչ այլ գործոնները պետք է կառավարվեն։ Մենք չպետք է կրակենք սուրհանդակների վրա․ (ԵԱՀԿ խմբ.) Մինսկի խումբը, երեք համանախագահող երկրները, դիվանագետները երկար տարիներ անում էին առավելագույնը։ Բայց կարծում եմ՝ բանակցային լուծման ցանկությունը կար, բայց դա չէր աշխատում։ Մենք պետք է ընդունենք դա, որ չնայած Մինսկի գործընթացի և համանախագահող երկրների բարի կամքին, այն չի աշխատել»։

Ըստ նրա, պետք չէ մեղադրել ԵԱՀԿ Մինսկի խմբին․ նրանց մեղքով չի, որ գործընթացը առաջ չի գնացել, քանի որ նրանք ճիշտ ուղերձներ են հղել․ «Միևնույն ժամանակ, դա չի նշանակում, որ այն այսօր լավագույն մեխանիզմն է։ Կարող է եղել է 1992-ին կամ 1994-ին կամ նույնիսկ 2004-ին, բայց մենք այժմ շատ դժվար միջազգային աշխարհաքաղաքական կոնտեքստում ենք, և կարող է պետք է նոր իրականության գնահատել»։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031