Շվեդիայի հայերն այսօր բողոքի երթ իրականացրին՝ Արցախի դեմ ադրբեջանաթուրքական ագրեսիան դատապարտող կոչերով: «Ադրբեջան՝ ահաբեկիչ», «Էրդողան՝ ահաբեկիչ» վանկարկումներով ցուցարարները հասան Շվեդիայի ազգային ժողովի շենքի դիմաց: Շվեդիայի խորհրդարանի հայ պատգամավոր Արին Կարապետը դիմելով հայրենակիցներին՝ կոչ արեց ոչ միայն այս օրերին, այլեւ առհասարակ միմյանց հանդեպ սերը եւ հոգատարությունը չխնայել: «Արցունք ունեք՝ լացեք, մի խնայեք, խնդիր չկա: Հայաստանում շատ ծնողներ իրենց տղերքին էլ չեն տեսնելու: Դրա համար կարեւոր է չմոռանալ, որ պետք է օգնենք իրար»,-նշեց նա:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Posted by Artush Kazhoyan on 2020 թ. հոկտեմբերի 23, ուրբաթ
Posted by Artush Kazhoyan on 2020 թ. հոկտեմբերի 23, ուրբաթ