Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Լոուրենս Բրոերս․ Զարգացումները կարտացոլեն ոչ թե հայկական և ադրբեջանական, այլ ռուսական և թուրքական շահերը

Հոկտեմբեր 23,2020 18:55

«Բոլորը սպասում էին մեկ այլ բախման, բայց գուցե չգիտեին՝ երբ այն տեղի կունենա և ինչ մասշտաբով»,- «Մեդիա կենտրոնի» կազմակերպած քննարկման ընթացքում ասաց քաղաքագետ, վերլուծաբան, լոնդոնյան Conciliation Resources խաղաղարար ընկերության Կովկասի ծրագրերի տնօրեն Լոուրենս Բրոերսը։

Նա կարծում է, որ այս պահին չկա մի գործոն, որը կդրդի երկու կողմերին էլ հրադադար հայտարարել։  Իսկ Թուրքիայի գործոնը, ըստ նրա, նոր չէ․ Թուրքիան միշտ էլ Ադրբեջանին աջակցել է թե՛ բարոյապես, թե՛ քաղաքականապես։ Նրա խոսքով՝ Ադրբեջանը իր ռազմական նպատակներին հասել է այն եղանակներով, որոնք հնարավոր չէին օգտագործել Ապրիլյան պատերազմի ժամանակ․ «Եթե ենթադրում ենք, որ Թուրքիան աջակցում է, այդ քաղաքականությունը ավելի հեշտ է դարձնում Թուրքիայի համար օգտագործել իր լծակները, քան Ռուսաստանի համար՝ դիվանագիտության միջոցով։ Այսպիսով՝ ռազմի դաշտի լծակները հանդիպում են խաղաղության գործընթացի լծակներին, և առաջինը այժմ գերիշխող է»։

Լոուրենս Բրոերսի կարծիքով՝ եթե Ադրբեջանը նշանակալի ռազմական հաջողություն  ունենա, ապա Թուրքիան կունենա երկարատև և լեգիտիմ ազդեցություն Ադրբեջանում․ «Կարծում եմ՝ հիմնական ռիսկը՝ տարածաշրջայնացնումը կլինի, որ Ղարաբաղի խաղաղության գործընթացը կանջատվի բազմազգ դիվանագիտական շրջանակից, և կրկին կներառվի Ռուսաստանի և Թուրքիայի միջև աշխարհաքաղաքական դաշնագրի կնքման գործընթացում։ Եթե այդ գործընթացը կատարվի, այս կոնֆլիկտը կդառնա ևս մեկ հակամարտություն` մյուսների կողքին, որտեղ Ռուսաստանը և Թուրքիան ակտիվ են, երբեմն գործում են որպես մրցակիցներ, բայց նաև ինչպես գործընկերներ՝ պրագմատիկորեն կառավարելու համար իրենց հարաբերությունները։ Ես կարծում եմ՝ այդտեղ ռիսկայինն այն է, որ զարգացումները, որոնք բխում են նման իրավիճակներից, կարտացոլեն ոչ թե հայկական և ադրբեջանական, այլ ռուսական և թուրքական շահերը»։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031