Լրահոս
Օրվա լրահոսը

Լրջորեն մոտեցեք Կովիդին, մի վտանգեք, խնդիրներ մի առաջացրեք առողջապահական համակարգի և ֆռոնտում գտնվող մեր տղերքի համար

Հոկտեմբեր 23,2020 18:45

Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Բոլոր նրանք, ովքեր համարում են, թե էս խառը պատերազմական օրերին Կովիդի ժամանակը չէ՝ չարաչար սխալվում են։

Կովիդի դեմ արդյունավետ պայքարը, պետական ինստիտուտների աշխատանքն ու հանրության վերաբերմունքը ստեղծված համաճարակային վիճակին ուղիղ կապ ունի մեր մարտունակության և ընդհանուր առմամբ անվտանգության հետ։

Ցավոք, ես ինքս Կովիդի ու դրա բարդացումների պատճառով ժամանակավոր դուրս եկա շարքից և վերադարձա Երևան։

Խնդրանքս, հորդորս է՝ լրջորեն մոտեցեք Կովիդին, մի վտանգեք, խնդիրներ մի առաջացրեք առողջապահական համակարգի և ֆռոնտում գտնվող մեր տղերքի համար»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031