Իրանի նախագահ Հասան Ռոհանին իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում ասել է, որ ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի։
Հեռախոսազրույցի ընթացքում իրանական կողմը նշել է, որ անհրաժեշտ է պահպանել Հայաստանի և Ադրբեջանի հետ Իրանի սահմանների անվտանգությունը։
«Մեր դիրքորոշումն այս հարցում շատ պարզ է, և մենք հավատում ենք, որ պատերազմը ճգնաժամի լուծում չէ։ Այն պետք է լուծվի երկխոսության և բանակցությունների միջոցով»,- ասել է Ռոհանին Էրդողանին և նշել, որ որպես տարածաշրջանում երկու հզոր պետություններ՝ Թուրքիան և Իրանը կարող են միավորել իրենց ուժերը և Ռուսաստանի հետ համագործակցությամբ տարածաշրջանում խաղաղություն և անվտանգություն վերահաստատել։
Կարդացեք նաև
Պատրաստեց ՎԻԿՏՈՐՅԱ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ