Լրահոս
Օրվա լրահոսը

Այսօրվա անկայունությունը Հարավային Կովկասում վաղվա անկայունությունն է Եվրոպայում. Տաթեւիկ Հայրապետյան

Հոկտեմբեր 23,2020 17:04

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ, ադրբեջանագետ Տաթեւիկ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԵԽԽՎ–ում քննարկվում է «Թուրքիայում քաղաքական ընդդիմության և քաղաքացիական հասարակության նկատմամբ նոր ճնշումներ. հրատապ անհրաժեշտություն Եվրոպայի Խորհրդի չափանիշների պահպանման համար» վերտառությամբ զեկույցը:

Ելույթիս ժամանակ նշել եմ. «Տարօրինակ չէ, որ ադրբեջանցի պատգամավորները ավելի ակտիվորեն են պաշտպանում Թուրքիային, քան անգամ թուրք պատգամավորները, չէ՞ որ Ադրբեջանը քայլ առ քայլ վերածվում է Թուրքիայի շրջաններից մեկի: Ավելին, Բաքվի բռնապետ Իլհամ Ալիևը ակնհայտորեն հայտարարել է, որ Թուրքիան և Ադրբեջանը փորձում են իրենց խնդիրները լուծել՝ հիմքում դնելով էթնիկ գործոնը:

Թուրքիան խոսում է հակաահաբեկչական պայքարի մասին, մինչդեռ հենց այս պահին Թուրքիան ահաբեկիչներ է բերում տարածաշրջան՝ Լեռնային Ղարաբաղ, որոնք պետք է պայքարեն հայերի դեմ: Դրա մասին ես չեմ ասում, դրա մասին խոսում է միջազգային մամուլն ու մի շարք երկրների ղեկավարներ՝ հստակ փաստեր ներկայացնելով: Թուրքիան ակնհայտ աջակցություն է ցույց տալիս Ադրբեջանին ոչ միայն դիվանագիտական առումով, ինչպես պնդում են, այլ ակնհայտ հայտարարելով, որ պատրաստ է զորքեր ուղարկել՝ ի աջակցություն ադրբեջանական ագրեսիայի:

Ադրբեջանում խոսում են ժողովրդավարության մասին այն դեպքում, երբ իրենք ղեկավարվում են մի բռնապետի կողմից 17 տարի շարունակ և որտեղ փոխնախագահը նախագահի կինն է:

Ի վերջո, ներքին ու արտաքին քաղաքականությունը փոխկապակցված է և այժմ ակնհայտ է, որ Թուրքիան ապակայունացնող դեր է խաղում աշխարհի տարբեր հատվածներում: Այսօրվա անկայունությունը Հարավային Կովկասում վաղվա անկայունությունն է Եվրոպայում»»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031