Հոկտեմբերի 23-ին Ռուսաստանի փոխարտգործնախարար Օլեգ Սիրոմոլոտովը հանդիպել է Ռուսաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանի հետ։ Այս մասին հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից։
Կողմերը քննարկել են ղարաբաղյան հակամարտության էսկալացիան։ Կողմերն անընդունելի են համարել Մերձավոր Արևելքից և Հյուսիսային Աֆրիկայից ապօրինի զինված խմբավորումների գրոհայինների տեղակայումը հակամարտության գոտում և նշել, որ անհրաժեշտ է նրանց անհապաղ դուրս բերել տարածաշրջանից։
Պատրաստեց ՎԻԿՏՈՐՅԱ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ