Հանգչիր խաղաղությամբ, վարպետ…
Խորը վշտով տեղեկացանք, որ պայմանավորված նոր կորոնավիրուսային համավարակով` կյանքից անժամանակ հեռացել է ՀՖԿՍՊԻ «ՖԻՄԱ» մարզական ակումբի ղեկավար, ՀՖԿՍՊԻ Արհեստակցական միության ղեկավար, Ըմբշամարտի և արևելյան մարզաձևերի ամբիոնի դասախոս Անդրանիկ Անդիկյանը:
Լինելով Հայաստանում ձյուդոյի նվիրյալներից, մասնագիտական կյանքը նվիրելով ՀՀ-ում սպորտի զարգացմանը և ՀՖԿՍՊԻ-ին, մշտապես ներդնելով մարդկային և մասնագիտական որակները, եղել է սիրված, գնահատված բոլորի կողմից:
Ցավում ենք մեծ կորստի համար, վշտակցում ընտանիքին, հարազատներին, սիրված մարզչի սաներին:
Կարդացեք նաև
Նա իր վառ անհատականությամբ միշտ կմնա մեր սրտերում…
Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ