Իրանն ուշադիր հետևում է Լեռնային Ղարաբաղում ընթացող մարտական գործողություններին և չի հանդուրժի իր սահմաններին կամ տարածքներում որևէ ագրեսիա։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին։
«Իրանի Իսլամական Հանրապետությունը լուրջ և ուշադիր հետևում է սահմանամերձ շրջաններում ակտիվությանը։ Այս կապակցությամբ հայտարարում ենք, որ որևէ ագրեսիա չենք հանդուրժի հակամարտության որևէ մասնակցի կողմից։ Լրջագույնս նախազգուշացնում ենք զգուշավորություն պահպանել»,- ասել է դեսպանը։
Նրա խոսքով՝ Իրանը պաշտպանական որոշ ոլորտներում ինքնաբավ է և ունի անգամ արտահանման հնարավորություններ։ «Եվ եթե մենք անհրաժեշտություն զգանք, անպայման քայլեր ձեռնարկենք»,- ասել է դեսպանը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին Իրանի տարածքում անօդաչու սարք էր ընկել։
Կարդացեք նաև
Պատրաստեց ՎԻԿՏՈՐՅԱ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ