Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սա Հայոց ցեղասպանության շարունակությունն է. հստակ քաղաքական և իրավական գնահատական պետք է տալ. Միքայել Մելքումյան

Հոկտեմբեր 23,2020 16:14

ԱՊՀ երկրների միջխորհրդարանական վեհաժողովի Ագրարային քաղաքականության, բնական ռեսուրսների և էկոլոգիայի հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ Միքայել Մելքումյանի բարձրաձայնած հարցը. «Պարոն նախագահ, Որպես հանձնաժողովի նոր անդամ՝ ցանկանում եմ անդրադառնալ հետևյալ հարցին:

Ի՞նչ գնահատական է տալիս միջխորհրդարանական վեհաժողովն այն փաստին, որ անդամ երկրներից մեկը ռազմական ագրեսիա է ձեռնարկում անդամ մեկ այլ երկրի նկատմամբ: Նկատի ունեմ Ադրբեջանի կողմից Հայաստանի մի շարք սահմանամերձ շրջանների՝ Վարդենիսի, Կապանի հրթիռակոծությունը: Զոհեր կան խաղաղ ազգաբնակչության շրջանում, այդ թվում՝ երեխաներ, ծերեր: Կարծում եմ՝ մեր հանձնաժողովը պետք է գնահատական տա այս երևույթին:

Ինչպե՞ս կարելի է քննարկել այսպիսի կարևոր նշանակություն ունեցող հարցեր և միաժամանակ առերեսվել այն փաստի հետ, որ անդամ պետություններից մեկը ռմբակոծում է անդամ մեկ այլ երկրի տարածքը՝ օգտագործելով  թուրքական արտադրության զենք, իսրայելական ԱԹՍ-եր, միջազգային կոնվենցիաներով արգելված կասետային ռումբեր:

Կարծում եմ՝ պետք է հստակ քաղաքական և իրավական գնահատական տալ այս աղետալի երևույթին, որի նպատակը Արցախի Հանրապետությունում հայ ազգաբնակչության էթնիկական զտումն է: Սա Հայոց ցեղասպանության շարունակությունն է: Ի՞նչ է ստացվում. 80 միլիոնանոց Թուրքիան և 10 միլիոնանոց Ադրբեջանն անմիջական պատերազմական ագրեսիա են իրականացնում 3 միլիոնանոց Հայաստանի Հանրապետության նկատմամբ՝ պատերազմի թատերաբեմ նետելով իրենց ողջ զինվորական արսենալը: Նրանք փորձ են անում իրականացնել կոնկրետ ցեղասպանություն, էթնիկ զտում:

Այս պահին հայ ժողովուրդն ու հերոսական բանակը դիմակայում են այդ 80 և 10 միլիոնանոց հրեշների հավաքածուին: Եվ այս պահին պետք է ասենք, որ ինչ էլ նրանք կիրառեն, իրականացնում են պատերազմական հանցագործություն, որը խիստ պատժվելու է: Բայց ես չէի ցանկանա, որ այն, ինչ տեղի է ունեցել 100 տարի առաջ, նորից կրկնվի, և առաջադեմ մարդկությունը՝ մտավորականները, գիտնականները, դրան գնահատական տան ընդամենը 100 տարի հետո:

Եթե այս վայրկյանին շատ կոնկրետ գնահատական չտրվի, կնշանակի, որ նրանք էլ են մասնակցում տեղի ունեցող այս հանցագործությանը: Արցախը վաղեմի հայկական հող է: Այդ են վկայում հայկական եկեղեցիները, հին գերեզմանները: Ադրբեջանը ի հայտ է եկել 1918թ. վերջերին և 1920-ականների սկզբներին: Այդ տարածքներում մինչ այդ չեն եղել ադրբեջանցիներ: Պետք է պատմություն կարդալ»:

Միքայել Մելքումյանի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031