Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Գերի ընկնելուց առաջ կինն ապրել է հայկական գյուղերից մեկում. ինչ նամակ է գրել գերեվարված Ազնիվը. «Sputnik Արմենիա»

Հոկտեմբեր 23,2020 15:36

Sputnik Արմենիա. Ադրբեջանցիների հրապարակած տեսագրությունը, որում Ազնիվ անունով կինն ադրբեջանցի զինծառայողներին ասում է` համեցեք ձեր տուն, մեծ աղմուկ բարձրացրեց և տևական ժամանակ քննարկման թեմա դարձավ սոցցանցերի հայկական տիրույթում։ Ակնհայտ էր, որ տեսանյութը բեմականացված է, և մարդկանց մոտ կասկած առաջացավ` կինը հա՞յ է, թե՞ ոչ։ Ավելի ուշ Ազնիվը հայտնվեց Բաքվում կազմակերպված ասուլիսին և պատմեց, որ գիտակցությունը կորցրել է այն խանութում, որտեղ աշխատել է, իսկ երբ գիտակցության է եկել, կողքին արդեն ադրբեջանցի զինվորներ են եղել։

Հայաստանում քչերը գիտեին, որ կինն իրականում հայուհի է, անունն էլ` Ազնիվ։ Իմացողների մեծ մասը Ազնիվի հարևաններն էին, որոնք նրա հետ նույն գյուղում (անունը գիտակցաբար չի նշվում – խմբ.) էին ապրում։ Տեսագրությունը տեսնելուց հետո հարևանները հասկացել են, որ դժբախտություն է պատահել։

«Երբ տեսա, հասկացա` մեր Ազնիվը գերի է ընկել։ Նույն օրը ինձ հետ կապ հաստատեցին Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունից», – ասում է գյուղապետը։

ՀՀ ԱԱԾ–ում Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան արդեն հաստատել են, որ ադրբեջանցիները գերի են վերցրել Հայաստանի քաղաքացի Ազնիվ Բաղդասարյանին։ Վերջերս նրան այցելել են Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները։

Գյուղում մեզ պատմեցին, որ Ազնիվը որոշ ժամանակ աշխատել է Արցախում` տեղի խանութներից մեկում։

Մենակ է ապրել Պուշոկ անունով կատվի հետ։ Երկու դուստրերն ամուսնացած են, բնակվում են Ռուսաստանում։ Ամուսին չունի, ծնողները մահացել են, միակ ընկերները համագյուղացիներն են։ Կարմիր խաչի միջոցով նա նամակ է ուղարկել մտերիմ հարևանուհուն։

«Նամակում նա մի քանի նախադասություն է գրել` ամեն ինչ լավ է, մի անհանգստացի՛ր, ոչ մեկին մի լսիր։ Իսկ վերջում գրել է. «Շուտով կհանդիպենք, ջանա»։ Այո, այդպես էլ գրել է։ Դա նրա ձեռագիրն էր, ես հատուկ համեմատել եմ նրա նոթատետրի գրառումների հետ։ Ի պատասխան ես փոխանցեցի, որ կատվի հետ ամեն ինչ լավ է, տանն ամեն ինչ նորմալ է, մենք սպասում ենք նրան։ Նա դեռ չի զանգել, բայց Կարմիր խաչից ասացին, որ զանգելու հնարավորություն կտան նրան։ Երևի ինձ կզանգի», – Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Ազնիվի ընկերուհին։

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Լուսանկարը՝ APA

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031