Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վան Գրիգորյան․ Լեռնային Ղարաբաղի ներկայիս իրավիճակը թեստ է Միացյալ Նահանգների համար

Հոկտեմբեր 23,2020 13:55

«Ես մեծ հույսեր չունեմ, որ Ադրբեջանում և Թուրքիայում կլինի ռազմական հանցագործների հաշվառում կամ հետաքննություն»,- Մարդու իրավունքների ուսումնասիրության ինստիտուտի՝ «Լեռնային Ղարաբաղի պատերազմի հետևանքները ԱՄՆ-ի և տարածաշրջանի համար» թեմայով կազմակերպած առցանց քննարկման ընթացքում ասաց Ամերիկայի հայկական համագումարի համանախագահ Վան Գրիգորյանը։

Նա կարծում է, որ Լեռնային Ղարաբաղի ներկայիս իրավիճակը թեստ է Միացյալ Նահանգների համար․ «Մենք գիտենք, որ վայրագությունների զոհերը հազվադեպ են արդարության հասնում։ Պետք է պարզ լինի, որ Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի կոնվենցիան, ոչ միայն արգելում է ցեղասպանությունը, այլ նաև ցեղասպանության դավադրությունը և մեղսակցությունը»։

Վան Գրիգորյանը կեղծավոր անվանեց տարբեր երկրների և միջազգային կազմակերպությունների Հայաստանի և Ադրբեջանի միջև հավասարի նշան դնելու քաղաքականությունը, երբ կոնկրետ Ադրբեջանն է կատարում վայրագությունները, գլխատում հայերին, թիրախավորում քաղաքացիական բնակչությանը․ «Եվ երբ ԱՄՆ-ն կոչ է անում երկու կողմերին զսպվածություն ցուցաբերել, այդտեղ կեղծավորություն կա, որը լավ չի անդրադառնում Միացյալ Նահանգների կառավարության վրա, վախենում եմ, որ ի վերջո դա լավ չի անդրադառնա Միացյալ Նահանգների բնակիչների վրա։ Եվ դա մենք բոլորս պետք է լուրջ ընդունենք»։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031