Էջմիածնի «Էռնեկյան» հանրակրթական դպրոցի մի խումբ աշակերտներ եւ ուսուցիչներ այսօր դիմակներով եւ սոցիալական հեռավորության պահպանմամբ բողոքի երթ իրականացրին դեպի Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակ:
Քանի որ շաբաթ օրը ՄԱԿ-ի ստեղծման 75 ամյակն է, նրանք որոշել են նամակ հանձնել, որում շնորհակալություն են հայտնում Արցախի դեմ ադրբեջանաթուրքական ագրեսիային արձագանքելու համար, բայց եւ ներկայացնում են Արցախի հանրապետության ճանաչման պահանջ:
Ըստ ցուցարարների՝ ՄԱԿ-ը պետք է կոչով դիմի իր անդամ երկրներին՝ ճանաչել Արցախի անկախությունը, իսկ Ադրբեջանին պարտադրի նստել բանակցային սեղանի շուրջը:
Ի դեպ, աշակերտները նաեւ թիկունքում են ակտիվ՝ դիմակներ են վաճառում, գումարն ուղարկում «Հայաստան համահայկական հիմնադրամին», իսկ դպրոցի շենքում բանակի համար քողարկիչ ցանցեր են գործում:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ