Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն անձամբ անում է ամեն ինչ Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական կարգավորման համար, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Այնուամենայնիվ, նա չի նշել, թե կոնկրետ ինչ բանաձև կա, որով կարող էր ընթանալ կարգավորումը:
«Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, նախագահ Պուտինն անձամբ անում է հնարավոր ամեն բան երկու կողմերին կարգավորման քաղաքական և դիվանագիտական մեթոդներ առաջարկելու համար», – ասել է Պեսկովը , որը, սակայն, հարցին, թե ինչ քաղաքական-դիվանագիտական լուծում կարելի է գտնել, պատասխանել է, որ հիմա կարգավորման որևէ բանաձև ձևավորելը ծայրաստիճան անընդունելի սխալ կլինի։
Պեսկովը խոսել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Մոսկվայի և Անկարայի մոտեցումների տարբերությունների մասին: «Անկարան չի թաքցնում իր բացարձակ, անվերապահ աջակցությունը Ադրբեջանին և կարծում է, որ այդ խնդիրը կարող է լուծվել ռազմական, ուժային միջոցներով։ Ռուսաստանի նախագահ Պուտինը համոզված է, որ ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի, կա միայն մեկ ճանապարհ՝ կարգավորման քաղաքական և դիվանագիտական ճանապարհը:
Պատրաստեց ՎԻԿՏՈՐՅԱ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ