Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Պետք է ողջունել համայն հայության կռվին լիցք տվող դրական այս քայլը». ինչպե՞ս է ծնվել Հայաստանի եւ Արցախի նախկին նախագահների հանդիպելու գաղափարը. «Հրապարակ»

Հոկտեմբեր 23,2020 10:11

Հայաստանի եւ Արցախի նախկին նախագահների պատմական հանդիպումն ու քննարկումը, որի օրակարգում եղել են Արցախի պատերազմն ու ստեղծված իրավիճակը, շարունակում են մնալ հանրության հետաքրքրության տիրույթում:

ՀՀ նախագահի խորհրդական Թեւան Պողոսյանի կարծիքով, հանդիպման փաստն ինքնին արդեն կարեւոր է, եւ պետք է բոլորն անխտիր ողջունեն «մեր ազգային միասնությանը, մեր հայրենական պատերազմին եւ համայն հայության կռվին լիցք տվող դրական այս քայլն» ու շնորհակալություն հայտնեն ՀՀ եւ ԱՀ նախկին բոլոր ղեկավարներին։ «Հիմա անցյալը հիշելու, տարաձայնությունները բարձրաձայնելու պահը չէ»,- ասում է Թեւան Պողոսյանը:

Իսկ ե՞րբ եւ ինչպե՞ս ծնվեց հանդիպելու գաղափարը:

Մի քանի օր առաջ, երբ ռազմաճակատում իրադրությունը կտրուկ սրվել էր, վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում ընդլայնված կազմով Անվտանգության խորհրդի նիստ էր անցկացրել, ապա հանդիպել արտախորհրդարանականների հետ եւ ոչ հուսադրող տեղեկություններ փոխանցել: Մենք գրել էինք, որ այդ հանդիպմանը վարչապետը ներկաներին է մատուցել մի նամակ, որը հույժ կարեւոր ինֆորմացիա է պարունակել։ Ապա քննարկման ժամանակ ասել է, որ այդ ինֆորմացիային տիրապետում են նաեւ Արցախի եւ Հայաստանի նախկին նախագահները։ Հանդիպման ավարտից հետո նրանք այս ինֆորմացիան փոխանցել են ՀՀ եւ ԱՀ նախկին նախագահներին, պարզել, որ նախկին նախագահներն այդ նամակի բովանդակությանը որեւէ կերպ ծանոթ չեն եղել։

Հաջորդ օրը ԱՀ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանն Արցախից շտապել էին Երեւան՝ հասկանալու, թե ինչ է քննարկվել վարչապետի մոտ: Նրանք ասել են, որ կողմ չեն կարգավորման այդ տարբերակին, սակայն պատրաստ են քննարկել ցանկացած հարց, բայց մինչ այդ պետք է անհապաղ հրադադարի հասնել:

Փաշինյանի հետ հանդիպումից հետո նրանք առանձին-առանձին հանդիպել են ՀՀ նախկին երեք նախագահների հետ, ապա որոշել հինգով հանդիպել: Հանդիպման վայրը հնարավորինս չեզոք տեղ են ընտրել՝ «Ֆլորենս» ռեստորանը, որպեսզի մարդիկ հեռուն գնացող հետեւություններ չանեն, թե որտեղ հանդիպեցին, ով է լիդերը, ինչ ուղղվածություն կունենան այդ հանդիպումները: Իսկ նպատակը, ինչպես մեզ ասացին, օրհասական այս պահին միասնականության ուղերձ հղելուց բացի, հրադադարի ռեժիմի հաստատման ուղիները քննարկելն է եղել: Պետության նախկին ղեկավարները հասկացել են, որ իշխանություններին չի հաջողվում Ռուսաստանի միջնորդությամբ հասնել կրակի դադարեցման ռեժիմին, եւ որոշել են իրենց նախկին կապերը գործի դնել ու փորձել օգնել իշխանություններին: Վարչապետի հետ միջնորդավորված հաղորդակցությունն ապահովել է Բակո Սահակյանը, ում, ասում են, Փաշինյանը նախկին ղեկավարներից ամենաշատն է վստահում: Բակո Սահակիչը փոխանցել է, որ Ռուսաստանի հետ կարող է խոսել երկու մարդ՝ Ռոբերտ Քոչարյանն ու Լեւոն Տեր-Պետրոսյանը: Թող թույլ տա, որ նրանք մեկնեն Մոսկվա, գուցե նրանց հաջողվի անել այն, ինչն արդեն երկու անգամ ձախողում է արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը:

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031