Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Բագրատ Էստուկյան. «100 տարի առաջվա պատմությունը չպետք է կրկնենք. մեր սեփական ուժերին ապավինելով ինչ կարող ենք անել, այդ ուղղությամբ պետք է մտածենք». «Ժամանակ»

Հոկտեմբեր 23,2020 10:10

«Ժամանակ»-ի հարցերին պատասխանել է Ստամբուլում լույս տեսնող «Ակօս» հայկական շաբաթաթերթի հայերեն բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանը:

– Պարոն Էստուկյան, Թուրքիայի փոխնախագահ Օքթայը հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է զորք ուղարկել Ադրբեջան, եթե նման դիմում իրենց լինի: Արդյոք ձեզ համար անակնկա՞լ էր նման հայտարարությունը՝ հաշվի առնելով, որ պատերազմի առաջին օրից Թուրքիան անմիջական աջակցություն է ցուցաբերում Ադրբեջանին։

– Ինչ կարող եմ ասել, առաջին օրից նմանատիպ հայտարարություններն ընթացքի մեջ են: Այս հանգրվանում նման հայտարարությունը նաև խոսում է այն մասին, որ այնտեղ բերված ահաբեկիչները և Ադրբեջանի՝ իբր թե հզոր բանակն ի վիճակի չեն լուծել այն խնդիրները, որոնք դրել է իր առջև: Իհարկե, մենք մտահոգությամբ ենք հետևում իրադարձությունների զարգացմանը և հնչող հայտարարություններին, որովհետև հայկական կողմից զոհերի թիվը 800-ից անցել է:

Ինչպե՞ս եք գնահատում միջազգային հանրության լռությունը Արցախի դեմ ագրեսիայի մեջ Թուրքիայի ներգրավվածության նկատմամբ, երբ շատերը բավարարվում են միայն մտահոգություն հայտնելով: Ի վերջո, Ռուսաստանը կարո՞ղ է զսպող ազդեցություն ունենալ Թուրքիայի վրա:

– Միջազգային հանրությունը այդպիսի նպատակ չունի էլ, նրանք իրենց շահերով են մտահոգված: Թե՛ ԵՄ երկրները, թե՛ ԱՄՆ-ն, թե՛ Ռուսաստանը Թուրքիայում մեծ ծավալի ներդրումներ կատարած միջազգային դերակատարներ են, այս երկրի հետ շատ սերտ տնտեսական կապվածություններ ունեն և այդ կապվածությունները չեն կարող անտեսել հայերի խաթեր համար: Հետևաբար՝ ես նրանցից որևէ ակնկալիք չունեմ էլ: Մենք տեսանք, որ Հունաստանը Թուրքիայի դեմ պատժամիջոցների բանաձև առաջարկեց ԵՄ երկրներին, որը մերժվեց, և մերժողներից մեկն էլ Գերմանիան էր, գուցե ամենագլխավոր մերժողը: Մերժողների մեջ էին նաև Հունգարիան, Մալթան, Իտալիան, Իսպանիան, բայց դա արվեց Գերմանիայի գլխավորությամբ: Հետևաբար՝ որևէ երկրից ակնկալիք ունենալ պետք չէ, ո՛չ Գերմանիայից, ո՛չ Ֆրանսիայից և այլն: Մեր քրիստոնյա լինելը նրանց համար բացարձակապես հավելյալ արժեք չի ներկայացնում: Մենք 100 տարի առաջվա պատմությունը չպետք է կրկնենք: Մենք մեր սեփական ուժերին ապավինելով ինչ կարող ենք անել, դրա ուղղությամբ պետք է մտածենք, ոչ թե հույսեր կապենք եվրոպացի՝ իբրև թե քրիստոնյա բարեկամ պետությունների հետ: Չկա նման բան, բարեկամ պետություն հասկացությունը խաբկանք է:

Սիրանույշ ՊԱՊՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031