Զոհվել է ԱԺ նախկին պատգամավոր, 1991-95-ին Մեղրիի ՆԳ բաժնի պետ, ՀԱԿ համակիր ու նախկին քաղբանտարկյալ Դավիթ Մաթեւոսյանը: Այս մասին ՖԲ իր էջում տեղեկացնում է Դավիթ Մաթեւոսյանի դուստրը՝ Հերմինե Մաթեւոսյանը. «Հայրս, որ իր կյանքը նվիրել էր ազատ ու երջանիկ Հայաստանի կերտմանը, զոհվեց հանուն Հայաստանի»:
Իր վերջին հարցազրույցում Դավիթ Մաթեւոսյանն ասել էր, որ արցախյան այս պատերազմին պետք է քաղաքական միջամտությամբ վերջ դրվի, հակառակ պարագայում երկու կողմերն էլ կմաշվեն։
Նա ցավ էր հայտնել, որ իր սերունդը չկարողացավ արցախյան հակամարտությունը լուծել եւ այն թողեց իրենց երեխաներին. «Ցավոք մենք երկու անգամ սերունդ ենք կորցնում»։
Մանրամասն՝ տեսանյութում