Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայ­տա­րա­րու­թյուն­նե­րին պետք է հս­տակ գոր­ծո­ղու­թյուն­ներ հետևեն: Թե չէ՝ այդ մտա­հո­գու­թյուն­նե­րի ներ­քո 100 տա­րի ա­ռաջ ցե­ղաս­պա­նու­թյուն է ե­ղել». Վահե Էնֆիաջյան. «Իրատես»

Հոկտեմբեր 23,2020 09:11

Ազ­գա­յին ժո­ղո­վի փոխ­նա­խա­գահ ՎԱ­ՀԵ ԷՆ­ՖԻԱ­ՋՅԱ­ՆԻ կար­ծի­քով՝ Ար­ցա­խյան հար­ցը ռազ­մա­կան լու­ծում չի ու­նե­ցել, չու­նի ու չի էլ կա­րող ու­նե­նալ: Ըստ նրա՝ այն դի­վա­նա­գի­տա­կան խո­ղո­վակ­նե­րով պետք է լու­ծել: «Ի­րա­տե­սի» հետ զրույ­ցում ԲՀԿ-ա­կան պատ­գա­մա­վո­րը նշեց՝ ԵԱՀԿ Մինս­կի խմ­բի հա­մա­նա­խա­գա­հող եր­կր­նե­րի գոր­ծոնն ու ներդ­րած ջան­քե­րը մշ­տա­պես է կարևո­րել, բայց և զու­գա­հե­ռա­բար նշել՝ խնդ­րի կար­գա­վոր­ման բա­նա­լին Ռու­սաս­տա­նի ձեռ­քում է:

Չս­տո­րա­դա­սե­լով որևէ այլ պե­տու­թյան հետ ու­նե­ցած կա­պե­րը՝ Ռու­սաս­տա­նի Դաշ­նու­թյան հետ՝ որ­պես մեր հիմ­նա­կան ռազ­մա­վա­րա­կան գոր­ծըն­կե­րոջ, ա­ռա­վել քան ակ­տիվ պետք է փոխ­գոր­ծակ­ցենք, այլ բա­նաձև պար­զա­պես գո­յու­թյուն չու­նի:

-Պա­րոն Էն­ֆիա­ջյան, Ձեր շեշ­տադ­րու­մը որ­քա­նո՞վ է տե­ղա­վոր­վում հատ­կա­պես վեր­ջին տա­րի­նե­րին Հա­յաս­տա­նում տար­վող հա­կա­ռու­սա­կան ակ­տիվ քա­րոզ­չու­թյան մեջ։

-Հա­յաս­տա­նում գրա­սե­նյակ­ներ ու մար­դիկ կա­յին ու կան, որ, ա­յո, հա­կա­ռու­սա­կան քա­րոզ են տա­րել ու տա­նում: Այ­սօր, ի­հար­կե, նման հար­ցե­րով խորա­պես զբաղ­վե­լու, դրանք ու­սում­նա­սի­րե­լու ու քն­նար­կե­լու ժա­մա­նա­կը չէ, բայց պա­տաս­խան­ներ տա­լու ժա­մա­նա­կը գա­լու է:

-Մի քա­նի օր շա­րու­նակ վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նը հան­դի­պում­ներ է ու­նե­նում ար­տա­խոր­հր­դա­րա­նա­կան ու­ժե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի, Ազ­գա­յին ժո­ղո­վի խմ­բակ­ցու­թյուն­նե­րի, սե­փա­կան թի­մա­կից­նեի հետ: Ի՞նչ եք կար­ծում, նա ՀՀ քա­ղա­քա­ցի­նե­րի հե՞տ էլ կերկ­խո­սի:

– Մեր երկ­րի հպարտ քա­ղա­քա­ցին, ա­յո, պետք է տե­ղե­կաց­ված լի­նի ռազ­մա­ճա­կա­տում տի­րող ի­րա­վի­ճա­կի ու գոր­ծո­ղու­թյուն­նե­րի մա­սին: Տե­ղե­կաց­նո­ղը պետք է վար­չա­պե­տը լի­նի: Ազ­նիվ երկ­խո­սու­թյուն պետք է տե­ղի ու­նե­նա, հի­մա ա­ռա­վել քան հա­սու­նա­ցել է այդ պա­հը:

-Պա­տե­րազ­մի ա­վար­տից հե­տո մի­ջազ­գա­յին կա­ռույց­նե­րի հետ հա­րա­բե­րու­թյուն­նե­րը հս­տա­կեց­նե­լու խն­դիր պե՞տք է դնել ար­դյոք:

-Մի­ջազ­գա­յին կա­ռույց­նե­րի մտա­հո­գու­թյուն­նե­րը, գնա­հա­տական­ներն ար­դեն սպա­ռել են ի­րենց: Ադր­բե­ջանն այն եր­կի­րը չէ, որ ա­կան­ջա­լուր լի­նի մի­ջազ­գա­յին տար­բեր կա­ռույց­նե­րի կոչ-հոր­դոր­նե­րին կամ հետևու­թյուն­ներ ա­նի դրան­ցից: Հայ­տա­րա­րու­թյուն­նե­րին պետք է հս­տակ գոր­ծո­ղու­թյուն­ներ հետևեն: Թե չէ՝ այդ մտա­հո­գու­թյուն­նե­րի ներ­քո 100 տա­րի ա­ռաջ ցե­ղաս­պա­նու­թյուն է ե­ղել: Այժմ չպետք է թող­նել, որ նույն բա­նը կրկն­վի:

Զրույցը՝ Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԻ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031