Արդեն 10 օր է` խանութներում կտրուկ բարձրացել են ձեթի և շաքարավազի գները։ Եթե 10 օր առաջ 1 լ ձեթը 600 դրամ էր, այսօր այն վաճառվում է 750-800 դրամով։ Շաքարավազի 1 կգ-ը մեկ շաբաթ առաջ 250-280 դրամ էր, այսօր՝ 410 դրամ։ Ինչո՞վ է պայմանավորված գների այս կտրուկ բարձրացումը։ Համաշխարհային շուկայում ձեթի գինը սեպտեմբերի համեմատ աճել է 6 %-ով, տրամաբանական է, որ Հայաստանում էլ պիտի բարձրանար, սակայն նույն ժամանակահատվածում համաշխարհային շուկայում շաքարավազի գինը կրճատվել է 0,9 %-ով։
Հարց է առաջանում` ինչո՞ւ է շաքարավազի գինը Հայաստանում մեկ շաբաթում կտրուկ բարձրացել։ Արդյո՞ք այստեղ մենք գործ չունենք ներկրողների «համաձայնեցված» գործողությունների հետ։ Ինչո՞ւ ենք ասում համաձայնեցված, որովհետև մեկ տարուց ավելի է, ինչ պետական պատկան կառույցները հավաստիացնում են, որ շաքարավազի ներկրման շուկան Հայաստանում այլևս մենաշնորհային չէ, և ցանկացած ոք կարող է զբաղվել շաքարավազի ներկրմամբ։
Ժասմեն ՎԻԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում