Թուրքիան մեր հարևանն է, և ես կարող եմ մանրամասն պատմել՝ որքան կարևոր են Թուրքիայի և Ռուսաստանի համար մեր պետությունների միջև փոխգործակցությունը: Այս մասին այսօր «Վալդայ» ակումբի հետ հանդիպմանն ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Իսկ թե ինչպես է նա (Էրդողանը- խմբ.) վերաբերվում Օսմանյան ժառանգությանը, նրան հարցրեք: Ես գիտեմ, որ այսօր մեր առևտրային շրջանառությունը գերազանցում է 20 մլրդ դոլարը: Ես գիտեմ, որ Թուրքիան հիմա իրապես շահագրգռված է, որ այդ գործակցությունը շարունակվի: Գիտեմ, որ նախագահ Էրդողանը վարում է անկախ ներքին քաղաքականություն: Չնայելով ոչ մի ճնշման՝ մենք նրա հետ բավականին կարճ ժամկետներում իրականացրել են «Թուրքական հոսք» նախագիծը:
Մենք Եվրոպայի հետ տարիներ շարունակ ծամծմում ենք այդ թեման և, արդյունքում Եվրոպան ոչ մի կերպ չի կարողանում ցուցաբերել տարրական ինքնուրույնություն և ինքնիշխանություն, որպեսզի իրականացնի իր իսկ համար ձեռնտու «Հյուսիսային հոսք 2» նախագիծը: Իսկ Էրդողանի հետ մենք արեցինք դա շատ արագ: Նա ասաց, որ անում ենք և արեցինք: Իմանալով և հասկանալով իր ազգային շահը՝ Էրդողանն ասաց որ մենք դա կիրականացնենք, և մենք դա արեցինք: Այնպես ինչպես և այլ ոլորտներում: Օրինակ, ռազմատեխնիկական գործակցության ոլորտում: Որոշեց Թուրքիան, որ իրեն պետք են ժամանակակից հակաօդային պաշտպանության համակարգեր (իսկ աշխարհում այսօրվա դրությամբ լավագույն համակարգը ռուսական արտադրության Ս-400 Տրիումֆն է), ասաց Էրդողանն այդ մասին ու գնեց: Նման գործընկերոջ հետ ոչ միայն հաճելի է աշխատելը, այլ նաև՝ հուսալի»,- ասել է Պուտինը:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ