Հոկտեմբերի 21-ին Խորվաթիայի հայ համայնքի ներկայացուցիչների նախաձեռնությամբ Զագրեբում տեղի է ունեցել լուռ ցույց, որի ընթացքում կոչ է արվել Խորվաթիայի իշխանություններին չլռել և համարժեք արձագանք տալ թուրք-ադրբեջանական ագրեսիային և ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը։
Ցույցին ընթացքում միացել են խորվաթներ՝ իրենց աջակցությունը ցույց տալով Արցախին և հայ ժողովրդին։ Համայնքի կողմից նաև պատրաստվել և Խորվաթիայի իշխանություններին են փոխանցվել հայ համայնքի բաց նամակները։ Ցույցը լայնորեն լուսաբանվել է խորվաթական հեռուստաընկերությունների և ԶԼՄ-ների կողմից։