Լրահոս
Օրվա լրահոսը

Մեզ համար ռուս խաղաղապահների ներկայությունն ընդունելի է. Փաշինյան

Հոկտեմբեր 22,2020 21:15

Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի խաղաղապահներ մտցնելն ընդունելի է հայկական կողմի համար, և դրանք կարող են լինել ռուս խաղաղապահներ: Այս մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսական «Ինտերֆաքս» գործակալությանը տված հարցազրույցում:

«Մեզ համար ընդունելի է խաղաղապահներ մտցնելը: Ես կարող եմ ասել, որ Ադրբեջանի պատկերացումները խաղաղապահների կազմի վերաբերյալ չեն համընկնում այդ հարցում Հայաստանի պատկերացումների հետ: Եթե խոսենք փոխզիջումների մասին, այստեղ նույնպես փոխզիջումային տարբերակ կարող է լինել ռուս խաղաղապահների ներկայությունը: Ռուսաստանը լավ հարաբերություններ ունի և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի հետ: Շատ կարևոր է հաշվի նստել տարածաշրջանի մյուս երկրների հետ, կարևոր է, որպեսզի կոնկրետ խաղաղապահ ուժեր կայունացնեն տարածաշրջանը, և ոչ թե հակառակը»,- ասել է Փաշինյանը:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031