Ռուսաստանը միշտ առանձնահատուկ կապեր է ունեցել ոչ միայն Հայաստանի, այլև Ադրբեջանի հետ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի «Վալդայ» ակումբում իր ելույթում:
«Դուք ասացիր, որ Ռուսաստանը միշտ առանձնահատուկ կապեր է ունեցել Հայաստանի հետ: Բայց մենք միշտ առանձնահատուկ կապեր ենք ունեցել նաև Ադրբեջանի հետ: Ռուսաստանում ապրում է ավելի քան 2 միլիոն հայ և մոտ 2 միլիոն ադրբեջանցի: Դրանք ոչ միայն մարդիկ են, որոնք եկել են ժամանակավոր աշխատանքի, այլև այնպիսիք, որոնք այստեղ գրեթե մշտական բնակություն ունեն,- ասել է Պուտինը:- Մեզ համար և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը հավասար գործընկերներ են: Եվ մեզ համար հսկայական ողբերգություն է, երբ այնտեղ մարդիկ են զոհվում: Մենք ցանկանում ենք կառուցել լիարժեք հարաբերություններ ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ:
Պուտինը նաև հիշեցրել է, որ Լեռնային Ղարաբաղում խնդիրը սկսվել է ոչ միայն որպես միջպետական հակամարտություն և տարածքների համար պայքար, այլ այն սկսվել է էթնիկ դիմակայությունից: «Եվ դա նույնպես, ցավոք, փաստ է, երբ Սումգայիթում, հետո նաև Լեռնային Ղարաբաղում իրականացվեցին հայ ժողովրդի նկատմամբ դաժան հանցագործություններ: Այդ ամենը մենք պետք է դիտարկենք ընդհանուր մեջ,- ասել է նա:- Միաժամանակ մենք հասկանում ենք, որ այնպիսի իրավիճակ, երբ Ադրբեջանը տարածքների զգալի մասը կորցրել է, չի կարող հավերժ շարունակվել»:
Պուտինը նշել է, որ տարիների ընթացքում միջնորդներն առաջարկել ենք ճգնաժամի կարգավորման ամենատարբեր լուծումներ: «Ես հիմա մանրամասների մեջ չեմ ընկնի, բայց հավատացեք, եղել են լարված աշխատանքներ՝ դիրքորոշումները մոտեցնելու համար: Որոշ պահերի թվում էր թե ևս մի քիչ, և մենք լուծում կգտնենք: Ցավոք, դա տեղի չունեցավ և այսօր մենք ունենք հակամարտություն իր ամենավատ տարբերակով»,- ասել է Ռուսաստանի նախագահը:
Կարդացեք նաև
Նա հավելել է, որ իրենց ունեցած տեղեկություններով՝ երկու կողմերից կա ավելի քան 2000-ական զոհ, այսինքն, «զոհերի ընդհանուր թիվը մոտենում է արդեն 5000-ի»:
Անդրադառնալով Մինսկի խմբում ներգրավված մյուս երկրներին՝ Պուտինն ասել է, որ բոլորն էլ անկեղծորեն փորձում են լուծել հակամարտությունը, բայց ոչ մեկ այնքան շահագրգռված չէ, որքան Ռուսաստանը: «Ուստի մենք զբաղեցնում ենք այնպիսի դիրքորոշում, որը մեզ թույլ կտա վայելել երկու կողմերի վստահությունը և որպես միջնորդ էական դեր խաղալ այդ հակամարտության կարգավորման գործում»,- ասել է նա:
Պուտինը նշել է, որ սերտ կապի մեջ եմ ինչպես Ադրբեջանի նախագահ Ալիևի, այնպես էլ Հայաստանի վարչապետ Փաշինյանի հետ, և օրական մի քանի անգամ նրանց հետ խոսում է հեռախոսով:
Խոսելով Ղարաբաղյան հարցում Թուրքիայի դերակատարության մասին՝ Պուտինն ասել է, որ Հարավային Կովկասում իրենց դիրքորոշումները չեն համընկնում: «Քանի որ մենք ենթադրում ենք, որ այսպիսի վիճելի հարցերը պետք է լուծվեն ոչ թե ուժի կամ զենքի օգնությամբ, այլ դիվանագիտական միջոցներով, բանակցային սեղանի շուրջ: Այո, կարելի է ասել, որ 30 տարի բանակցություններ են գնում, իսկ օգուտ չկա: Բայց իմ կարծիքով դա չի նշանակում, որ պետք է սկսել կրակել»,- ասել է Պուտինը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ