ՆԱՏՕ-ն առաջին անգամ Թուրքիային կոչ է արել օգտագործել «տարածաշրջանում իր նշանակալի ազդեցությունը» Լեռնային Ղարաբաղում լարվածությունը թուլացնելու համար։ Համապատասխան հայտարարությունն արել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։
«Թուրքիան ՆԱՏՕ-ի համար արժեքավոր դաշնակից է, սակայն ես նաև ակնկալում եմ, որ Թուրքիան կօգտագործի տարածաշրջանում իր նշանակալի ազդեցությունը Ղարաբաղում լարվածությունը թուլացնելու համար»,- ասել է Ստոլտենբերգը դաշինքի անդամ պետությունների պաշտպանության նախարարների հանդիպումից հետո։
Պատրաստեց ՎԻԿՏՈՐՅԱ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ