Կանադան 350 հազար դոլարի չափով հումանիտար օգնություն է տրամադրել Լեռնային Ղարաբաղին։ Այս մասին հայտնել է Կանադայի արտգործնախարար Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպանը։
«Կանոնավոր շփումներ ունեմ Զոհրաբ Մնացականյանի հետ։ Կոչ եմ անում պահպանել Լեռնային Ղարաբաղում հրադադարը։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեին 350 հազար դոլար ենք նվիրաբերել մարդասիրական ջանքերի համար։ Մենք արտաքին կողմերին կոչ ենք անում հեռու մնալ հակամարտությունից։ Կոչ ենք անում նաև վերիֆիկացիոն մեխանիզմներ հաստատել»,- գրել է Կանադայի արտգործնախարարը Թվիթերում։
Պատրաստեց ՎԻԿՏՈՐՅԱ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ