Մոսկվան մտահոգված է ղարաբաղյան հակամարտության գոտում ահաբեկչության հնարավոր տարածման կապակցությամբ, սակայն ռուս ռազմական մասնագետները ամբողջովին վերահսկում են Լեռնային Ղարաբաղի մարտական գործողություններում օտարերկրյա գրոհայինների մասնակցության հարցը։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ռազմական փորձագետները, համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչներն այդ հարցը լիովին վերահսկում են։ Հարցը մեզ հուզում է, մենք այդ մասին խոսել ենք նաև հրապարակավ։ Կարող եմ վստահեցնել, որ ոչ հրապարակային ակտիվ աշխատանք էլ է ընթանում։ Այո, մեզ համար դա իրոք լուրջ խնդիր է»,- ասել է նա։
Կարդացեք նաև
Պատրաստեց ՎԻԿՏՈՐՅԱ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ