Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ սենատորները ողջունում են «Հայոց ցեղասպանության» շուրջ Կոնգրեսի գրադարանի որոշումը. «Ամերիկայի ձայն»

Հոկտեմբեր 22,2020 19:11

«Ամերիկայի ձայն». ԱՄՆ Սենատոր Բոբ Մենենդեսը, Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ և Սենատում դեմոկրատների առաջնորդ Չակ Շումերն այսօր տարածել են այս հայտարարությունը՝ ողջունելով Կոնգրեսի գրադարանի այն որոշումը, որով Հայոց ցեղասպանությունը իր կատալոգային գրառումներում դասակարգվելու է ոչ թե «հայկական ջարդեր», այլ «Հայոց ցեղասպանություն» տերմինով:

«Մենք ողջունում ենք Կոնգրեսի գրադարանի որոշումը, որն արտացոլում է ինչպես գիտնականների, այնպես էլ` Կոնգրեսի կոնսենսուսը: Այս սահմանումը հերթական հաղթանակն է նրանց համար, ովքեր գնահատում են ճշմարտությունը և հավատում են «Այլևս երբեք» բառերի կարևորությանը:

Այն բանից հետո, երբ Սենատը միաձայն հաստատեց Հայոց ցեղասպանության փաստերը ճանաչող սենատոր Մենենդեսի բանաձևը, և Պալատը համանման բանաձեւ ընդունեց երկկուսակցական մեծամասնությամբ, Թրամփի վարչակազմը դարձավ Հայոց ցեղասպանության պատմական իրողության ճանաչումը միակ մերժողը: Մենք կոչ ենք անում նախագահ Թրամփին դադարեցնել իր հարգանքը նախագահ Էրդողանի նկատմամբ և միանալ Կոնգրեսին` հայտարարելով, որ Ցեղասպանությունը ցեղասպանություն է»,-գրված է հայտարարության մեջ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031