Լրահոս
Օրվա լրահոսը

Իրազեկում. Ռազմական դրության ժամանակահատվածում սահմանված հարկային արտոնությունների վերաբերյալ

Հոկտեմբեր 22,2020 18:30

Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՀՀ ԱԺ կողմից 2020թ. հոկտեմբերի 21-ին ընդունվել է «Ռազմական դրության ժամանակահատվածում հարկային արտոնություններ սահմանելու մասին» ՀՀ օրենքը, որով սահ­մանվել են հարկային արտոնություններ: Օրենքն ուժի մեջ է պաշտոնական հրապա­րակման օրվան հաջորդող օրվանից և տարածվում է 2020թ. սեպտեմբերի 27-ից հետո ծագած հարաբերու­թյուն­ների վրա:

Արտոնությունները վերաբերում են ռազմական դրության ժամա­նա­կա­­­հատ­վածում ՀՀ պաշտպանության, արտա­կարգ իրավիճակների, տարած­քային կառա­վար­ման և ենթակա­ռուց­վածք­­­ների, բարձր տեխնոլոգիական արդյու­նա­բե­րության և (կամառողջա­պա­հու­թյան նախա­­րարություններին ապրանք­ների անհա­տույց (նվիրատվությամբ) մատա­­կա­րա­րումներին՝

1) ռազմական դրության ժամանակահատվածում ԵԱՏՄ անդամ հանդիսացող պետություն­ներից Կառավարության սահմա­նած ցանկում ներառված ապրանքների ներմուծումն ազատվում է ԱԱՀ-ից, ակցի­զային հարկից և բնապահպանական հարկից, եթե այդ ապրանքներն անհա­տույց (նվի­րատվու­թ­յամբ) մատա­­կա­րա­րվում են վերոնշյալ նախարարություններին,

2) ռազմական դրության ժամանակահատվածում Կառավարության սահմանած ցանկում ներառված ապրանքների անհա­տույց (նվիրատվու­թյամբ) մատա­­կա­րա­րման գործարքներին վերագրվող ձեռքբերումների մասով ԱԱՀ-ի գումարները ենթակա են հաշվանցման՝ ԱԱՀ վճարողներն այդ ձեռք­բերումների մասով հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարների նվազեցումներ և (կամ) վերաձևակերպումներ չեն կատարում,

3) օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` 10 օրվա ընթացքում Կառավարությունը կսահմանի ապրանքատեսակների ցանկը, որոնց մասով պետք է կիրառ­վեն նշված կարգավորումները, իսկ 2020թ. սեպտեմբերի 27-ից մինչև ցանկի սահմանումը դրանք կիրառվելու են ՀՀ պաշտպանության, արտա­կարգ իրավի­ճակ­ների, տարած­քային կառավար­ման և ենթա­կա­ռուց­վածք­­­ների, բարձր տեխնոլո­գիա­կան արդյու­նա­բե­րության և (կամ)­ առողջա­պա­հու­թյան նախա­­րա­րութ­յուն­ներին անհա­տույց (նվիրատվությամբ) մատակարա­­րված բոլոր ապրանք­ների մասով,

4) ապրանքների անհա­տույց (նվիրատվությամբ) մատա­կարա­­րումների փաստը հավաստվում է կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի կամ նոտարների կողմից սահմանված կարգով դուրս գրված` ստացող նախարարության կողմից վավերացված հաշիվ վավերագրերով, իսկ անհատ ձեռնարկատեր չհամարվող ֆիզի­կական անձանց մասով՝ կողմերի միջև օրենս­­դրու­թյամբ սահմանված կար­գով կազմված այլ փաստա­թղթե­րով,

5) կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ռազմա­կան դրության ժամանակահատվածում ՀՀ պաշտպանության, արտա­կարգ իրավիճակների, տարածքային կառավարման և ենթա­կա­ռուց­վածք­­­ների, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և (կամ)­ առողջա­պա­հու­թյան նախա­­րարություններին անհա­տույց (նվիրատվությամբ) մատա­կարա­­րվող դրոշմավորման ենթակա ապրանքներն ակցի­զային դրոշմանիշներով կամ դրոշմա­պիտակ­­ներով դրոշմավորման ենթակա չեն: Ռազ­մա­­կան դրության ժամանա­կահատ­վա­ծում դրոշմավորված ապրանք­ներ հանձնելու դեպ­քում դրա վերաբերյալ համապատասխան նշում է կատարվում անհա­տույց (նվի­րատվությամբ) մատակարա­­րումների փաստը հավաստող փաստաթղթում։

Օրենքով սահմանված կարգավորումների կիրառման առումով Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ԵԱՏՄ անդամ հանդիսացող պետու­թյուն­ներից ապրանքների ներմուծման մա­սով մինչև ապրանքները ներմուծելու (ՀՀ պետական սահմանը հատելու) օրն ընդգրկող ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառ­յալ հարկային մարմին պետք է ներկայացվեն`

-կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծման հարկային հայտարարագիր, ապրանքների ներմուծման և անուղղակի հարկերի վճար­ման մասին հայտարարություն,

-անհատ ձեռնարկատեր չհամարվող ֆիզիկական անձանց կողմից ներմուծման հարկային հայտարարագիր Կառավարության 13.02.2020թ. N171-Ն որոշմամբ սահման­ված ակնհայտ առևտրային չափաքանակները գերազանցող ապրանքների մասով։

Ապրանքների ներմուծման մասով արտոնության կիրառումը հիմնավորելու նպատակով հարկային մարմին ներկայացվող ներմուծման հարկային հայտա­րա­րագրին անհրա­ժեշտ կլինի կցել հարկ վճարողի կողմից սահ­ման­ված կարգով դուրս գրված (կազմված)` ստացող նախարարություն կողմից վավերացված հաշվարկային փաստաթուղթը:

Պետական եկամուտների կոմիտեն պատրաստակամություն է հայտնում աշխատանքային կարգով օժանդակել հարկ վճարողներին և ֆիզիկական անձանց՝ արտոնության կիրառման շրջանակում հայտարարագիր ներկայացնելու կարգի և պայմանների հետ կապված բոլոր հարցերում:

Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք դիմել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հեռախոսազանգերի կենտրոն՝ 060 544 444 կամ 0 8000 0007 հեռախոսահամարներով։

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031