Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Ծառուկյանին ազատ արձակելու որոշումը կհրապարակվի քիչ անց

Հոկտեմբեր 22,2020 17:04

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցը փոխելու հարցով դատարանը գնացել է խորհրդակցական սենյակ: Որոշումը կհրապարակվի 18.00-ին:

Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Գագիկ Ծառուկյանի պաշտպանական խմբի անդամ Երեմ Սարգսյանը:

Դատարանին ներկայացված միջնորդության մեջ՝ Գագիկ Ծառուկյանին գրավի դիմաց ազատ արձակելու մասին, պաշտպանները գրավի չափ չէին նշել՝ գրավի չափը թողնելով դատարանի հայեցողությանը:

Հիշեցնենք՝ Գագիկ Ծառուկյանը կալանավորված է սեպտեմբերի 25-ից։ Նա մեղադրվում է «ընտրակաշառքի գործով»։

Գագիկ Ծառուկյանի պաշտպանները գրավ կիրառելու մասին միջնորդությունը համարում են ամբողջովին հիմնավորված՝ և՛ իրավական, և՛ փաստական, և՛ բարոյական տեսանկյունից։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031