Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ նախագահը ստորագրել է Ռազմական դրության ժամանակահատվածում հարկային արտոնություններ սահմանելու վերաբերյալ օրենքներ

Հոկտեմբեր 22,2020 16:41

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 22-ին ստորագրել է «Ռազմական դրության ժամանակահատվածում հարկային արտոնություններ սահմանելու մասին» և «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքները:

«Ռազմական դրության ժամանակահատվածում հարկային արտոնություններ սահմանելու մասին» օրենքի ընդունմամբ հարկ վճարողների կողմից Եվրասիական տնտեսական միության անդամ հանդիսացող պետություններից ներմուծված այն ապրանքները, որոնք անհատույց (նվիրատվությամբ) մատակարարվել կամ մատակարարվելու են պաշտպանության, արտակարգ իրավիճակների, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և (կամ) առողջապահության նախարարություններին ռազմական դրության ժամանակահատվածում՝ ազատվում են ավելացված արժեքի հարկից, ակցիզային և (կամ) բնապահպանական հարկերից, ինչպես նաև այն ապրանքները, որոնք անհատույց (նվիրատվությամբ) մատակարարվել կամ մատակարարվելու են պաշտպանության, արտակարգ իրավիճակների, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և (կամ) առողջապահության նախարարություններին ռազմական դրության ժամանակահատվածում` ազատվում են ակցիզային դրոշմանիշերով կամ դրոշմապիտակներով դրոշմավորման պարտավորությունից:

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի փոփոխության արդյունքում հնարավորություն է ընձեռվում բանկերին և վարկային կազմակերպություններին առանց հարկային հետևանքներ կրելու ներել այն անձանց կողմից ստացված վարկի գումարը, դրանց տոկոսները, տուժերը և (կամ) տուգանքները, ովքեր ռազմական դրության ժամանակահատվածում իրականացվող ռազմական գործողությունների հետևանքով զոհվել, դարձել են հաշմանդամ կամ անհայտ կորած են ճանաչվել (այդ թվում նաև նրանց հետ համատեղությամբ ապրող՝ ծնող, ամուսին և զավակ):

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031