Լրահոս
Օրվա լրահոսը

«Դուք շատ լավ գիտեք, չեմ ուզում ասել այն երկրի մասին, որը ագրեսիա է իրականացնում Ուկրաինայի դեմ». ՀՀ-ում Ուկրաինայի փոխդեսպանը՝ Էրդողանին պարգևատրելու և իրենց երկրի քաղաքականության մասին

Հոկտեմբեր 22,2020 16:12

«Ամոթ, ամոթ», «Ղրիմը Ռուսաստան է և վերջ», «Ղրիմը Ռուսաստան է և վերջ»,-ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանատան առաջ այսպիսի կոչեր հնչեցրին ՀՀ տասնյակ քաղաքացիներ: Նրանք իրենց բողոքի ձայնը բարձրացրին՝ դատապարտելով Ուկրաինայի վարած քաղաքականությունը:

Ցուցարարները կոչ արեցին Ուկրաինայի դեսպանին պատասխան տալ, թե ինչու է Ուկրաինան նման քաղաքականություն վարում: Նրանք հարցնում էին. «Մենք ուզում ենք հասկանալ՝ ինչո՞վ է պայմանավորված Ուկրաինայի նախագահի՝ այս օրերին Էրդողանին պարգևատրումը: Դա արդյոք մարտահրավե՞ր չէ հայկական կողմին, որ դուք հրապարակավ պաշտպանում եք Թուրքիայի վարած քաղաքականությունը: Խնդրում ենք մեզ տալ այս հարցերի պատասխանները: Սոցցանցերում քիչ չեն հնչում հայտարարություններ, որ Ղրիմը Ռուսաստան է և վերջ: Եթե դուք այդպես եք վարվում, ուրեմն Ղրիմը Ռուսաստան է և վերջ»:

Ցուցարարները գոչում էին՝ դուրս եկեք, դուրս եկեք: Քիչ անց նրանց հետ հանդիպման դուրս եկավ ՀՀ-ում Ուկրաինայի փոխդեսպան Դենիս Ավտոնոմովը:

Մինչ ցուցարարների հետ զրուցելը նա հայտարարեց. «Մենք ողջունում ենք ձեզ Ուկրաինայի դեսպանատան առաջ: Ուզում եմ հիշեցնել, որ հայ-ուկրաինական հարաբերությունները եղել են դարերով, Ուկրաինայում ապրում է հայկական ամենամեծ համայնքներից մեկը: Մեզ համար ձեր ցավը հասկանալի է: Ուկրաինան տարիներ շարունակ ապրում էր պատերազմի և ագրեսիայի մեջ: Մեզ համար պատերազմի ցավը հասկանալի է: Դուք շատ լավ գիտեք, չեմ ուզում ասել այն երկրի մասին, որը ագրեսիա է իրականացնում Ուկրաինայի դեմ: Հիմա արդեն կարող եմ ձեզ լսել»:

Փոխդեսպանն ասաց՝ եթե ցանկանում են, կարող են ռուսերեն խոսել, եթե ոչ՝ կարող է հրավիրել թարգմանչի: Ցուցարարները ցանկացան Հայաստանում հայերեն խոսել և խնդրեցին թարգմանիչ հրավիրել:

Նրանք հարցրին՝ ինչո՞ւ է Ուկրաինայի նախագահը պարգևատրում ագրեսոր երկրի նախագահին: Փոխդեսպանը պատասխանեց. «Ցանկացած երկրի արտաքին քաղաքականություն ունի երկու բաղադրիչ՝ ազգային շահ, երկկողմ հարաբերություններ: Հայաստանը կառուցում է իր հարաբերություններն այնպես, ինչպես ճիշտ է համարում: Ռուսաստանն ագրեսոր և օկուպանտ է Ուկրաինայի համար: Ցանկացած երկիր իր արտաքին քաղաքականությունը կառուցում է այնպես, ինչպես համարում է ճիշտ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031