Այս դժվարին օրերին զգալի օգնություն է ցուցաբերում նաեւ Լիդիանը՝ թե՛ պետական կարիքների համար տեխնիկայի տրամադրմամբ, թե՛ հումանիտար օգնությամբ։ Այդ մասին ոչինչ չի ասվում, դա տեսանելի է միայն մեր՝ Ամուլսարի հանքի համայնքների բնակիչներիս համար։
Այս շաբաթ Լիդիանը զգալի հումանիտար օգնության փաթեթներ էր բերել մեր համայնքներում ժամանակավոր ապաստանած Արցախի մեր հայրենակիցների համար։
Ու սա աջակցության մի փոքր մասն է, միայն այն մասը, որի մասին կարող ենք հրապարակավ խոսել։
Ամուլսարի հանք – նախաձեռնող խումբ
Կարդացեք նաև