Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը Թուրքիայի ներգրավումը հնարավոր է միայն Երևանի և Բաքվի համաձայնության դեպքում։ Նման հայտարարություն է արել Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։
Պեսկովը նաև դժգոհություն է հայտնել Մոսկվայում ձեռք բերված հրադադարի ռեժիմի և հումանիտար դադարի պայմանավորվածության չպահպանման կապակցությամբ։ «Ցավոք, կողմերը չեն պահպանում այդ պայմանավորվածությունը»,- ասել է նա։
Պատրաստեց ՎԻԿՏՈՐՅԱ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ