ԱՄՆ Կոնգրեսի գրադարանը վերանվանել է «Հայկական ջարդեր» բաժինը՝ դարձնելով այն «Հայոց ցեղասպանություն»։ Այս մասին տեղեկանում ենք Հայ դատի գրասենյակի ֆեյսբուքյան էջից։
«Կոնգրեսի գրադարանի վերջին ուղղումը շատ սկզբունքային և փաստերի վրա հիմնված դիրքորոշում է՝ ի պաշտպանություն օտարերկրյա ազդեցության դեմ ամերիկյան ինստիտուտների։ Դա տեղի է ունենում ամերիկահայերի համար նման կարևոր ժամանակաշրջանում»,- ասել է Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը։
https://www.facebook.com/ancagrassroots/photos/a.172324551858/10157930825701859/
Պատրաստեց ՎԻԿՏՈՐՅԱ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ