Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հաղթական զանգերը որպես կոչնակ հնչեն՝ օդային տագնապի ազդանշանների փոխարեն

Հոկտեմբեր 22,2020 13:38

Անցած տարի՝ հոկտեմբերի 22-ին «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի մատուռում մոմ վառեցի ու խնդրեցի Աստծուն, որ ծննդյանս մյուս տարեդարձն ազատության մեջ նշեմ։ Ձայնս առ Աստված հասավ, պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատվեցի։ Բայց այս տարի էլ չնշեցի ծննդյան օրս։ Պատերազմող երկրի մեջ՝ այս մի հոբելյանս էլ թող այսպես անցնի։

Մինչեւ հաղթանակ, ամեն օր, կեսօրին՝ Սյունիքի մարզում գտվող Տաթեւի վանական համալիրի, Սիսիանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, Կապանի Սուրբ Մեսրոպ Մաշտոց, Գորիսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, Քաջարան գյուղի Սուրբ Հակոբ, Վերին Հանդի Սուրբ Աստվածածին, Մեղրիի Սուրբ Հովհաննես եկեղեցիների զանգերը 10 րոպե ղողանջում են։

Կապանի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցի գնացի։ Զանգերի ղողանջի ներքո մոմ վառեցի առ Աստված՝ խնդրելով, որ հնարավորինս շուտ Հայոց աշխարհում խաղաղություն հաստատվի ու հաղթական զանգերը որպես կոչնակ հնչեն օդային տագնապի ազդանշանների փոխարեն, որ եկեղեցիների զանգակատների ուժգին ղողանջների ներքո հաղթանակած մեր զինվորները մտնեն իրենց օջախները, որ այլեւս հայոց վանքերի զանգերը որպես գուժկան չհնչեն ու ոչ մի զոհի չուղեկցեն հուշահամալիր․․․

Իսկ խնդրեցի Բարձրյալից հենց այսօր, քանի որ համոզված եմ՝ ծննդյան օրվա մաղթանքն ու աղոթքը տեղ հասնում են։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031