ԱՄՆ Կալիֆոռնիայի նահանգի Ֆաուլեր քաղաքը դատապարտել է Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիան և ճանաչել Արցախի ժողովրդի ինքնորոշման և անկախության իրավունքը։ Քաղաքը կոչ է արել ԱՄՆ նախագահին և Կոնգրեսին միանալ Արցախի անկախության ճանաչմանը։ Այս մասին հայտնում են ԱՄՆ Հայ դատի գրասենյակից։
«Քաղաքային խորհրդի անդամ Ղազարյանը, որը ներկայացրել է հայտարարությունը, նշել է, որ հայերի հերթական էթնիկ զտման ու ցեղասպանության պահին Ֆաուել քաղաքը Արցախի կողքին է»,- ասված է Հայ դատի գրասենյակի հաղորդագրության մեջ։
https://www.facebook.com/ANCAWesternRegion/photos/a.10150240733176147/10158512304371147/
Պատրաստեց ՎԻԿՏՈՐՅԱ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ