Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Հերի՛ք է նավթադոլարների շահերից կախվեք». ԱՄՆ դեսպանատան մոտ ցուցարարներից 3-ին հրավիրեցին ներս

Հոկտեմբեր 22,2020 12:50

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր ԱՄՆ դեսպանատան առջեւ բողոքի ցույց էր:

Ցույցի նախաձեռնողներից Լիանա Ադամյանն ասաց. «Մենք չենք լռելու, հենց այնպես չենք խոսելու ու հեռանալու: Համավարակի պատճառով այսօր քիչ մարդ է հավաքվել այստեղ: Մենք պահանջում ենք, որպեսզի դեսպանատան ներկայացուցիչը դուրս գա ու մեր պահանջը վերցնի, հանդիպում ենք պահանջում, չենք հեռանալու, այլեւս անհնար է լռել: Տեսել եմ այն տեսարանը, որ կանայք զոհվում են, քրոջս ընտանիքը պատերազմի առաջին վայրկյաններին է ավերվել՝ թուրքի ԱԹՍ-ի արկից: Այստեղ ամեն ընտանիք ունի իր պատմությունը՝ չսպիացող վերքի սերունդներով, անհայտ կորած զինվորի պատմությամբ: Չե՛նք լռելու, այլեւս անհնար է հանդուրժել, որ մեր բնակավայրերը ռմբակոծում են միջազգայնորեն արգելված զենքից եւ աշխարհը մնում է լուռ, ԱՄՆ-ն մնում է լուռ՝ որպես ՆԱՏՕ-ի գլխավոր անդամ, ոչ մի պատժամիջոց չի կիրառում, որպեսզի սառեցվի Թուրքիայի մասնակցությունը»:

Լիանա Ադամյանը հորդորեց Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառել ու պարտադրել խաղաղություն. «Այլեւս չենք հանդուրժելու երկակի ստանդարտներ: Եթե աշխարհի մի անկյունում մեկի քթից արյուն է հոսում, ԱՄՆ-ն պաշտպանական ելույթներով այնտեղ է, ո՞ւր եք դուք, ինչո՞ւ եք լռում, այստեղ ամեն մի ճակատագիր խեղված է, հերի՛ք է նավթադոլարների շահերից կախվեք: ԱՄՆ-ն ունի բավականաչափ էներգետիկ անկախություն՝ ինքնուրույն լինելու համար ու ահաբեկչությունը կանգնեցնելու համար տարածաշրջանում… Արցախում տարեցտարի նվազել է ականազերծման ծրագիրն ապահովող ֆինանսավորումը, դուք գիտե՞ք քանի հաշմված մարմին կա, քանի՞ հաշմանդամ կա Արցախում ու այս պահին ձեր լռությունը սպանում է մեր հայրերին, մեր ամուսիններին, որդիներին, զավակներին, մեզ ու սա է Թուրքիայի ցեղասպան ծրագիրը: Հայրենազրկեցին մեզ Արեւմտյան Հայաստանում, այսօր փորձում են հայրենազրկել Հայաստանում, Արցախում ու վերացնել մեզ՝ որպես ազգային միավոր, վերացնել մեր քաղաքակրթական դերը: Մենք երրորդ կարգի երկիր չենք, որ ոտնահարեք մեր ժողովրդավարական արժեքները: Դո՛ւրս եկեք ու մեր պահանջը ներկայացրեք համապատասխան մարմիններ»:

Դեսպանատնից նախաձեռնության 3 անդամի հրավիրեցին ներս՝ պահանջը ներկայացնելու:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Լուսանկարը՝ Լիանա Ադամյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031