«Հաղթելու ենք նաև թղթով». այս առաջաբանով արդեն քանի օր է՝ Արարատի մարզի մի խումբ երիտասարդներ թղթեր են հավաքում, հանձնում, հավաքված գումարն էլ փոխանցում Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին:
«Երբ ինձ մոտ միտքն առաջացավ, մի քանի ընկերների տեղեկացրի և սկսեցինք նախաձեռնությունը: Չէի սպասում, որ այսքան մեծ արձագանք կունենա: Մեզ աջակցում են նաև Արարատի մարզպետարանը, համայնքապետարաններ, դպրոցներ»,- պատմում է նախաձեռնության համակարգող Լիլիթ Սիմոնյանը:
Սկզբում որոշել էին հատել 1 միլիոն դրամը, բայց քանի որ ոգևորությունն այնքան մեծ է, իսկ թուղթ բերողների հոսքը չի դադարում, որոշեցին անցնել անգամ 2 միլիոնը: Այս պահի դրությամբ, հավաքագրվել է շուրջ 785,600 դրամ։
«Նախաձեռնությանը միացել են նաև Արմավիրի մարզից: Անչափ շնորհակալ ենք բոլորից համախմբված և հոգատար աշխատանքի համար: Վստահ եմ՝ միասին հաղթելու ենք»,- ասում է նախաձեռնության կազմակերպիչներից Հաջե Բաքոյանը:
Կարդացեք նաև
Ի դեպ, եթե դուք էլ ունեք գրքեր, տետրեր, թերթեր, ամսագրեր, կարող եք բերել Արտաշատի թատրոն:
Արարատի մարզպետարան