Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամեն մեկը պետք է իր գործն անի, իսկ հասարակության այն մասը, որը սպասում է ճշմարտությանը, թող անի իր անելիքը, օգնի բանակին, օգնի հաղթանակին». Զոյա Թադեւոսյան. «Հրապարակ»

Հոկտեմբեր 22,2020 12:11

Հարցազրույց ՀԱԿ վարչության անդամ Զոյա Թադեւոսյանի հետ

– Արցախյան երրորդ պատերազմը վերահաստատե՞ց ՀԱԿ-ի ներսում այն համոզմունքը, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը ճիշտ էր, մյուսները՝ սխալ, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանը, երբ հայտարարում էր, որ Արցախը Հայաստան է։ 

– Եկեք տարակարծություններ չփնտրենք, իհարկե, ես այն կարծիքին եմ, որ Լեւոն Տեր-Պետրոսյանն էր ճիշտ, որովհետեւ 21-րդ դարում տարածաշրջանային կոնֆլիկտները լուծելու հիմնական ճանապարհը, նաեւ հաշվի առնելով, թե 21-րդ դարում զենքի արտադրության ինչ մակարդակ է, խաղաղությունը միշտ էլ նախընտրելի է։ Այստեղ երկրորդ կարծիք չի կարող լինել, առավել եւս՝ փոքր երկրի համար, որը 20 տարի արտագաղթով նվազել է եւ չունի ռեսուրսներ՝ ունենալու այնպիսի ռազմական բազա, որը կվախեցնի մեր ախոյանին։ Եթե մենք ունենայինք պատերազմելու այդ հնարավորությունը եւ լայնածավալ պատերազմն ավելի արագ կանգնեցնելու ու քիչ զոհեր ունենալու․․․ պարտադրված պատերազմ է, պետք է դիմակայենք, բայց այս պահին իրավիճակը շատ բարդ է։ Խաղաղության գնալը ես չգիտեմ, թե որքանով է ճիշտ այս պահին։ Դուք, վստահ եմ, կարդացել եք Կարին Տոնոյանի բաց նամակը Նիկոլ Փաշինյանին։ Սա մտորումների լուրջ տեղիք է տալիս, իրավացի է մարդը, ես էլ նույնը կասեի՝ որպես մայր։ Դրա համար պետական այրերը պետք է զբաղվեն, մենք ամեն ինչ չէ, որ գիտենք։ Հասարակությունն ամեն ինչից չէ, որ տեղեկացված է։ Մենք տեսնում ենք պատերազմը, հետեւանքները, որոնք շատ ծանր են, որոնք ավելի ծանր են լինելու հաղթանակից հետո, տնտեսության վերականգնում, խնդիրներ, որոնք պատերազմը բերեց Հայաստան, բայց այս պահին լուծումը գտնվում է պատասխանատուների ձեռքին։ Հատկապես այն պարագայում, երբ ունենք ընտրված իշխանություն, եւ ընտրված իշխանությունը ժողովրդի անունից կարող է գնալ լուծումների։

– 14 քաղաքական ուժերը պահանջում են, որ Նիկոլ Փաշինյանը՝ որպես լեգիտիմ ու ժողովրդի քվեն ստացած իշխանություն, հանրությանը ներկայացնի այն իրավիճակը, որը ներկայացնում է արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ հանդիպումներում, որովհետեւ «հաղթելու ենք», եւ «հաղթում ենք» հեշթեգներից ու սուղ տեղեկատվությունից հետո մարդիկ սառը ցնցուղ են ստանում, երբ, օրինակ, Թաթուլ Հակոբյանը գրում է, որ Ադրբեջանն արդեն Մեղրիի մոտ է։ Ձեր կարծիքով՝ պահանջն արդարացվա՞ծ է, որ Նիկոլ Փաշինյանը իրավիճակը ներկայացնի ոչ միայն քաղաքական ուժերին, այլեւ՝ ժողովրդին։ 

– Ճշմարտությունը լսելը նախընտրելի է, բայց կան իրավիճակներ, որտեղ ճշմարտությունը պետք է ինչ-որ ձեւով մատուցվի՝ այնպես, որ բազմաշերտ հասարակության մեջ ավելորդ հուզում, ավելորդ խուճապ եւ նմանատիպ երեւույթներ չառաջանան, քանի որ դա կարող է ավելի վնասել։ Ես կարծում եմ, որ ամեն մեկը պետք է իր գործն անի, իսկ հասարակության այն մասը, որը սպասում է ճշմարտությանը, թող անի իր անելիքը, օգնի բանակին, օգնի հաղթանակին։ Ես, օրինակ, ամենեւին չեմ շտապում ճշմարտությունն իմանալ։ Ես պատկերացնում եմ այդ ճշմարտությունը, ես հասկանում եմ այդ ճշմարտությունը, բայց կան ճշմարտություններ, որոնք լսելն ավելի ծանր կլինի, քան չլսելը։

Անուշ Դաշտենց

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031